Կա՞ մեկն, ով չի սիրում մսով լցոնած կարտոֆիլ: Ձեզ ենք ներկայացնում այս շատ համեղ համադրությունը, որը և կզարդարի ձեր սեղանները, և կհագեցնի հյուրերին:
Լցոնի համար կարող եք օգտագործել ցանկացած միս:
Բաղադրիչները
Կարտոֆիլ — 15 հատ Ֆարշ— 250 գրամ Սոխ — 1 հատ Տոմատի մածուկ՝ ըստ ճաշակի Աղ՝ ըստ ճաշակի Սև պղպեղ (աղացած) ՝ ըստ ճաշակի Թթվասեր — 50 գրամ
Սերուցքային կարագ — 50 գրամ
Պատրաստումը
Կարտոֆիլի կեղևը մաքրեք և մեջտեղից կտրեք: Դրեք ջրով կաթսայի մեջ թող կիսաեփ եփվի: Մսի ֆարշին ավելացրեք մանրացված սոխը, աղը, սև պղպեղը: Կարտոֆիլի մեջ փոսիկ բացեք և լցրեք ֆարշը: Առանձին ափսեի մեջ միասին խառնած թթվասերը, հալեցրած կարագը, ջրով բացած տոմատի մածուկը և լցրեք վրան: Այս ուտեստը կարող եք պատրաստել նաև ամբողջական կարտոֆիլով՝ ներսից զգուշորեն անցք բացելով:
Եփեք ջեռոցում 180 աստիճան ջերմությամբ:
Բարի ախորժակ