Եթե նախկինում մարդիկ մրցում էին այն թեմայով, թե ում մեքենան է ամենալավը, ապա այսօր մրցման առարկա է դարձել ավելի յուրահատուկ լուսանկարը սոցցանցում: Եվ հաճախ, մարդիկ այդ լուսանկարի համար գնում ենք բավական ռիսկային քայլերի: Նրանց թվին է պատկանում նաև մեր հերոսը:
Այս տղան որոշեց, որ հրաշալի կլինի լուսանկարվել հսկայական ալիքի ֆոնին, բայց մտքով չէր անցնում, որ ալիքը կարող է իրեն ծածկել:
Նայեք ինքներդ: Կար տղան-չկա տղան:
Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող անցավ,հեռախոսը թափահարելով նա ցույց տվեց, որ ամեն ինչ նորմալ է:
Իսկ սա էլ տեսանյութն է, որտեղ մեր հերոսի արարքն է:
Ընդհանուր առմամբ շատ զարմանալի է, որ ալիքը նրան չտարավ օվկիանոս: Ավելին, նա նույնիսկ կարողացավ հեռախոսը ձեռքում պահել: