Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


INSARAG-ի 36-ժամյա վարժանք Հայաստանում. հայկական փրկարարական թիմը վերաորակավորմանն ընդառաջ (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ապրիլի 15-ին մեկնարկեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության 50 հոգուց բաղկացած հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի վարժանքը: «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանքն անցկացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 2020 թ. վերաորակավորման գործընթացի շրջանակներում: Ուսումնավարժանքը տևելու է 36 ժամ և ավարտվելու է ապրիլի 16-ի երեկոյան: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ սցենարի` Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, կան ավերածություններ, հազարավոր զոհեր ու վիրավորներ: Տուժած երկիրն օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը: Գործողությունները սկսվել են Արտակարգ իրավիճակների նախարարության շենքում։ Հարևան երկրին օգնություն ցուցաբերելու առաջին քայլը եղել է ԱԻ նախարարությունում գումարված խոհրդակցությունը՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ։ Կայացվել է քաղաքական որոշում՝ համաձայն որի Հայաստանը փրկարարական խումբ է ուղարկում Իրան՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Նախարարը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, իսկ INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմի քաղաքական պատասխանատու, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանին հանձնարարվել է կազմակերպել հայկական ՔՈՓ թիմի արձագանքումն Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացմանը։ Վարժանքի հետագա գործողությունները շարունակվել են Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում (ՀՆՓԱԻԿ), իսկ գործնական աշխատանքները` «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնու ձորում։

Ֆելիքս Ցոլակյանը ժամանել է նաև բուն գործողությունների անցկացման վայր՝ տեղում ծանոթանալու Լուսակերտում ՔՈՓ թիմի ծավալած բազայի հնարավորություններին, ինչպես նաև՝ Արզնիի ձորում անցկացվող հետախուզական ու որոնողափրկարարական աշխատանքներին։ Վարժանքին հետևում էին նաև գերմանացի և շվեյցարիացի փորձագետները: Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության մարդասիրական օգնության արձագանքման գլխավոր պատասխանատու, վարժանքի մենթոր Դեյվիդ Սոխորը բարձր գնահատեց հայկական թիմի պատրաստվածությունը՝ նշելով, որ մինչև որակավորում մեկ տարուց ավելի ժամանակ կա, և որևէ մտավախություն չկա թիմի վերաորակավորման հարցում։

Հ. Եմիշյանի խոսքով՝ այս վարժանքը 2020 թ. սեպտեմբերին նախատեսված մեր ՔՈՓ թիմի վերաորակավորման հիմնական քայլերից է։ Ըստ նրա՝ վարժանքի թե նախապատրաստական, և թե այս փուլի աշխատանքներն անցկացվում են INSARAG-ի ստուգաթերթերի համաձայն։ Առկա թերությունները, ըստ տնօրենի տեղակալի, պետք է շտկվեն, և սա է ամենակարևոր նախապայմանը Հայաստանի ներքին կարողությունների զարգացման տեսանկյունից: Հ. Եմիշյանի խոսքով՝ այս վարժանքում կիրառվելու են INSARAG-ի սահմանած նոր առաջնահերթությունները՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկությունների արագ փոխանակման համակարգեր և այլն: Նշենք, որ INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր և կազմակերպություն: Այն հիմնվել է 1991 թ.՝ դարավերջյան երկու խոշորագույն` 1985 թ. Մեքսիկայի և 1988 թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը:

2015 թ. Հայաստանը դարձել էր ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ այն բանից հետո, երբ հայկական Քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմը սեպտեմբերի 1-4-ը բարեհաջող կերպով հաղթահարել էր որակավորման եռօրյա վարժանքը և դասակարգվել որպես միջին մակարդակի ՔՈՓ թիմ:

Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև