Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբու փոխարժեքը ավելացել է ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տարածաշրջանում հերթական երկրաշարժն է արձանագրվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գազ չի լինի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 14-ին Երևան-Դոնի Ռոստով չվերթ կկայանա ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այս պահին ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 13.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Եվրոպական ինդեքսներն աճել են Տիգրան Ավինյանը տեղեկացնում է Պետք է ինչ-որ լծակ լինի, որ այն կազմակերպությունները, որոնք չարամիտ կերպով կխախտեն հակահամաճարակային կանոնները, չօգտվեն 23-րդ աջակցության ծրագրից. վարչապետ Գիտնականները պարզել են` իրականում ինչ տեսք է ունեցել Ռաֆայել Սանտին (լուսանկարներ) Սուբսիդավորված վարկեր՝ կոնյակագործ և գինեգործ ընկերություններին. Կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագիրը Արթուր Վանեցյանը դեռ կանդրադառնա համաճարակի հետևանքներին Արտագնա աշխատանքի չեն կարող մեկնել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության որոշումը. Հունանյան Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբու փոխարժեքը ավելացել է Սոսը վերադարձավ Տավուշ. հակառակորդի հարձակումից զոհված շիրակցի կապիտանի հուշաքարը տեղադրվել է Այգեձորում Հայտնի է, թե երբ Ռուսաստանը կարող է սկսել դեպի Հայաստան կանոնավոր չվերթները Հաստատվեց հակաճգնաժամային 23-րդ միջոցառումը. աջակցություն կցուցաբերվի տուրիզմի ոլորտին Գագիկ Ծառուկյանը դեմ է արտակարգ դրությունը երկարաձգելուն Դերասանուհի Նարինե Ոսկանյանը շտապ վիրահատության կարիք ունի, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ Հունաստանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային` Միջերկրածովում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու խոստման համար «Բացի դպրոցական սիրավեպը, այլ անձնական հարաբերություններ չեմ ունեցել». Հռիփսիմե Սարգսյանը` 22-ամյակի անակնկալի, անձնական կյանքի և համարձակ ստեղծագործությունների մասին

Խոստումը կատարված է․ Փաշինյանը՝ աշխատավարձերի բարձրացման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի դեպ, անցյալ տարվա ապրիլի 16-ի մասին տեսանյութում երեւում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա:

 

Ընդգծեմ, որ խոստումը կատարված է եւ ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով:

Բացի այս՝ պարգեւատրումների նոր համակարգով հիմա ոստիկանության աշխատակիցներ կան, ովքեր իրենց աշխատավարձը կրկնակի, երբեմն եռակի գերազանցող աշխատավարձ են ստանում: Սա այն դեպքում, երբ կոնկրետ հանցագործություններ են բացահայտվում՝ իրենց անձնական ջանքերի շնորհիվ:

Հիշեցնեմ, որ մինչեւ 30 տոկոսով բարձրացել է պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, շուրջ 208 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է նախորդ տարվա հուլիսի 1-ից՝ կուտակային կենսաթոշակների համակարգում արված փոփոխությունների արդյունքում, այս տարի հուլիսի 1-ից բարձրանում է զինվորականների աշխատավարձը, այս տարի սեպտեմբերի 1-ից բարձրանում է ուսուցիչների աշխատավարձը, 82 հազար նպաստառու եւ թոշակառուի թոշակները եւ նպաստներն են բարձրացել:

Պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է 4 տոկոսով, գրանցված աշխատատեղերի թիվը ավելացել է շուրջ 50 հազարով, որը աշխատաշուկայի մոտ 9 տոկոսն է:

Առաջիկայում (նաեւ հետագայում) կանդրադառնամ իմ տված բոլոր խոստումներին եւ դրանց կատարման ընթացքին»:

website by Sargssyan