ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒԼԻՍԻ)․ Խորհր­դա­րա­նն իր առա­ջին ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նը Եվ­րո­մի­ու­թյան և ԵԱՏՄ-ի մի­ջև ընտ­րու­թյան հա... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավտոմեքենան վաճառել է, իսկ դրամական միջոցներն ավելացել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նցի մաս­նա­գետն ար­տերկ­րում դա­սա­խո­սու­թյուն կկ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Իշ­խա­նու­թյունն այ­լևս օգ­տա­կար ոչինչ չի կա­րող անել. իշ­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 20.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Լոնդոնում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարող ցուցարարներն իրենք իրենց սոսնձել են գնացքին (լուսանկարներ, տեսանյութ)

Լոնդոնում երկուշաբթի օրվանից շարունակվում են բողոքի ցույցերն՝ ուղղված կլիմայական փոփոխությունների հարցում անգործության դեմ:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, բնապահպանական խմբերի ակտիվիստները բողոքի ցույցեր են անցկացնում խորհրդարանի առաջ, Վաթեռլոո կամուրջի վրա, Օքֆորդ փողոցի կրկեսի մոտ և այլ վայրերում:

Ինչպես նշվում է, ցույցերը մաս են կազմում առավել լայնամասշտաբ ցույցերի, որոնք տեղի են ունենում առնվազն 80 քաղաքում և ավելի քան 33 երկրում:   

Ցուցարարները պահանջում են, որ կառավարությունները նվազեցնեն ածխաթթու գազի արտանետումները՝ մինչև 2025 թվականը դրանց մակարդակը հասցնելով 0-ի:

Մի շարք ցուցարարներ չորեքշաբթի առավոտյան բողոքի ցույցը տեղափոխել են բրիտանական մայրաքաղաքի մետրոյի կայարաններ: Նրանցից ոմանք իրենք իրենց սոսնձել են գնացքներին:

Մի տղամարդ և մի կին բարձրացել էին գնացքի տանիք և պաստառ ամրացրել այնտեղ, որի գրությունն ասում է. «Կլիմայական շտապ օգնություն»: Նրանցից յուրաքանչյուրն իրենց ձեռքերից մեկը սոսնձել էր գնացքին: Ավելի ուշ ոստիկաններին հաջողվել է նրանց իջեցնել գնացքի տանիքից և ձերբակալել:

 


 

website by Sargssyan