ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Ար­գե­լա­փա­կել են գլխա­վոր ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհները հերթով քանդվում են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտարարության տեքստը էապես փոխվել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
... Եթե ձեզ զրպարտել կամ վիրավորել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Իսկ դուք գիտեի՞ք, թե ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ քնելուց առաջ հեռախոսով եք զբաղվում

Անհանգիստ քուն, ցրվածություն, մոռացկոտություն… Ծանո՞թ երևույթներ են։ Եթե այո, ապա, ամենայն հավանականությամբ, մինչև քնելը զբաղվում եք հեռախոսով։ Առաջին հայացքից անվնաս այս սովորությունն օրգանիզմի համար վնասակար հետևանքներ կարող է ունենալ։

Հեռախոսը լիարժեք քնի թշնամին է: Հեռախոսի օգտագործման հետևանքով նշանակալիորեն վատանում է քնի որակը։ Որոշել եք ստուգե՞լ էլեկտրոնային փոստը կամ սոցիալական ցանցի հաշիվը պառկելուց հետո։ Ուղեղը ստանում է հրահանգ՝ չքնել։ Էկրանի լուսարձակումը ճնշում է մելատոնինի արտադրությունը՝ հորմոն, որը պատասխանատու է քնի համար։

Բավարար չափով չքնելը հանգեցնում է նաև նրան, որ դանդաղում է նյութափոխանակությունը, մեծանում ախորժակը։ Օրգանիզմն աստիճանաբար քաշ է հավաքում։ Հեռախոսը մի օգտագործեք քնելուց նվազագույնը մեկ ժամ առաջ։ Թող գիշերը հանգիստ անցնի։

website by Sargssyan