Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒԼԻՍԻ)․ Խորհր­դա­րա­նն իր առա­ջին ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նը Եվ­րո­մի­ու­թյան և ԵԱՏՄ-ի մի­ջև ընտ­րու­թյան հա... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավտոմեքենան վաճառել է, իսկ դրամական միջոցներն ավելացել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նցի մաս­նա­գետն ար­տերկ­րում դա­սա­խո­սու­թյուն կկ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 20.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ընտ­րու­թյուն­նե­րին պատ­րաստ­վում են զգոնու­թյամբ

Հունիսին սպասվող ՏԻՄ ընտրություններին իշխանությունները լրջագույնս են նախապատրաստվում: Եթե հաշվի առնենք, որ անցած տարի ՏԻՄ ընտրություններին նոր իշխանությունները մի քանի համայնքներում ֆիասկոներ ունեցան, ասենք՝ Կապանում կամ Ուրցաձորում, ապա նրանց զգոնությունն ու զգուշավորությունը հասկանալի է: Մեր տեղեկություններով, իշխանությունները հատկապես կոնկրետացել են մի քանի համայնքների վրա, որոնցից առաջիններից մեկը Աբովյանն է: Հունիսին այստեղ նույնպես սպասվում են համայնքապետի ընտրություններ, որոնք, երևի թե, անցնելու են բավականին ինտրիգային մթնոլորտում: Ինտրիգային, քանի որ Աբովյանն այն համայնքներից է, որտեղ գործող իշխանությունների ազդեցությունները, մեղմ ասած, այդքան էլ մեծ չեն, և իշխանություններն, ի դեմս մարզպետի, սկսել են նախընտրական քարոզարշավի գործընթաց՝ գործող քաղաքապետի դեմ կիրառելով բոլոր հնարավոր միջոցները: Օրերս պարզ դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Աբովյանում անցկացրել է մարզային խորհրդի նիստ և քննարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուի հարցը: Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Աբովյանում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել է նաև Արարատի մարզպետը, որը Փաշինյանի կառավարության ամենառիսկային դեմքերից մեկն է, և որի անվան շուրջ պտտվող սկանդալների պակաս չկա: Ցավոք, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե Կոտայքի մարզպետին ինչ խորհուրդներ է տվել սեփական մարզում բավական խնդիրներ ունեցող Արարատի մարզպետը:

website by Sargssyan