Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եկել է մի ուժ, որը ծրա­գիր ունի ոչն­չաց­նել մշա­կույ­թը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթի զրուցակիցը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն է:

Մշակույթի գնահատման մասին

Ես ոչ թե մտավախություն ունեմ, այլ տեսնում եմ, որ եկել է որոշակի մի ուժ, որը հանձնարարական ու ծրագիր ունի ոչնչացնել մշակույթը: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ նախագահ, չեմ հիշում, թե որ վարչապետի ժամանակ ասացին՝ թող արվեստը գնա ժողովրդի մոտ, և պատկերասրահի լավագույն կտավները սկսեցին կախել կառավարության շենքում և այլուր: Թե ի՞նչ եղան մշակույթի այդ կոթողները, ոչ ոք չգիտի: Նոր իշխանություններն էլ եկել են նույն կոչով, նույն բանն են անում: Վաղը եղածի տերը չենք լինելու:

Մշակույթի նախկին նախարարը գրական գլխավոր մրցանակ է շնորհել Վիոլետ Գրիգորյանին, որը հայտնի է իր պիղծ «բանաստեղծություններով», իսկ 90-ական թվականներին կազմակերպել էր «կարմիր խնձորի թաղումը»: Եթե պարտադիր էր մրցանակը որևէ տիկնոջ տալը, ապա նոր էր մահացել Մարո Երկնափեշյանը, որը հանճարեղ բանաստեղծուհի էր, Սիլվայի մակարդակի ազգային արժեք: Վերադառնալով մասսայական քարոզչությանը՝ նշեմ, որ կա օնլայն հեռարձակվող մի հեռուստածրագիր, որի ժամանակ դասախոսություններ են կարդում՝ ուղղված մեր մշակույթի ֆենոմենը ու պատմությունը նսեմացնելուն: Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ հատուկ ծրագիր ու միտում։ Անշուշտ, շատ դեպքերում գործից չեն հասկանում, անգետ են, մշակույթի արժեքն ու իմաստը չեն պաշտպանում:

Մշակույթի նախարարության մասին

մշակույթի նախարարություն և չեն էլ կարող ունենալ: Օրինակ՝ Միացյալ Նահանգները հսկայական երկիր է, բայց մշակույթի նախարարություն չունի ու չի կարող ունենալ, քանի որ ուշ միջնադարում զավթիչները եկել, տեղացիներին կոտորել են, երկիր են ստեղծել՝ մերժելով նախորդ շրջանը: Իրենք ինչպե՞ս կարող են ունենալ մշակույթի նախարարություն: Հիմա նրանք իրենց փորձը փոխանցում են մնացած երկրներին, ասում են՝ մենք չունենք, դուք ինչո՞ւ պետք է ունենաք: Իրենք բարդույթ ունեն, որը փորձում են սեփական մշակութային ամլությունը տարածել համայն աշխարհում։

Այս ամենում ո՞րն է պետության գործառույթը

Պետությունը ինչի՞ համար ենք պահում։ Դա ինքնանպատակ չէ, որ ասենք՝«հայ ենք ու հայկական պետություն ունենք»։ Հայոց պետությունը բովանդակությամբ ու տեսլականով էլ պետք է հայկական լինի, այստեղ «եվրոռեմոնտը» տեղին չէ։ Մեր պետությունը պետք է ապահովի ազգի անվտանգությունը սահմանին, եթերում, գովազդներում, ամենուր, քանի որ կա ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր անվտանգություն: Պետք է ճիշտ կազմակերպի կրթությունը, ազգի հետաքրքրությունների բևեռը, առողջապահությունը: Սակայն արվում է հակառակը.«գարդասիլ» է գովազդվում, որ կոչված է անպտուղ դարձնել մեր 12 – 45 ամյա աղջիկներին ու կանանց։ Սա քաղաքական դիվերսիա եմ որակում: Իսկ կրթության մեջ ուզում են եկեղեցու պատմությունը վերացնել և վերաշարադրել հայոց պատմության դասագրքերը: 

Եթերով ուղղակի բարոյալքում են ազգին՝ մեծից փոքր, փոքրից մեծ: Հեռուստահաղորդումների մի մասն, իհարկե, անորակ է: Պետությունը նրա համա՞ր է, որ հեռուստատեսությամբ տեսնենք, թե քաղաքական հարթակներում ինչպես են անգետ տղաներն ու աղջիկները կռվի բռնվում: Ընդհանրապես ինչի՞ն են ծառայում: Որ զբաղեցնե՞ն «ղժղժան երաժշտությամբ», անիմաստ սերիալներով, որտեղ բացի «մուննաթից» ու «ռազբիրատից» ուրիշ բան չկա: Նույնիսկ հումոր չկա, դուք պատկերացնո՞ւմ եք, որ հայը հումոր չունենա: Ի՞նչ անդունդում ենք հայտնվել:

Կարծում եմ՝ սա պատահական չէ: Սկզբից մտածում էի, որ պարզապես սցենարներն անգրագետ, տաղանդից հեռու մարդիկ են գրում, բայց հետո համոզվեցի, որ հատուկ են ընտրում այդպիսի որակների տեր մարդկանց: Ուզում են՝ գա օրը, երբ հայը հնդկական սերիալը կնախընտրի հայկականից, իսկ ներգաղթողներն ավելի լավը ու հարազատ կերևան, քան տեղացիները: Չէ՞ որ սա էլ է քարոզչություն: Այն ամենուր և ամեն կերպ է դրսևորվում: Այսօր հեռուստաեթերով մթերք են գովազդում, որտեղ գենդերային քարոզչության վրա է կառուցված ողջ ինտրիգը։ Ասում են՝ «կարևոր չէ՝ աղջիկ է, թե տղա, կարևորը՝ լավը լինի»: Դե ես էլ ասում եմ՝ կարևոր չէ, թե ում են կոնկրետ ներկայացնում, կարևորն այն է, որ ծառայեն ազգի վեհ նպատակներին։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ)