«Շատ դեպքերում պետական կառույցները գործում են իրարից անկախ և... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սննդամթերքի շուկայում կրկին գնաճ կա. պարենային որոշ ապրանքնե... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ոսկու գինը բարձրացել է, առևտուրը՝ կիսով չափ պակասել. ի՞նչ խն... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Համավարակով պայմանավորված՝ առաջարկվում է երկարաձգել աղետի գո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 13.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ադրբեջանում խուճապ է․ տարածվում են դիակ տեղափոխող մեքենաներից կադրեր Տեսանյութ․ Ադրբեջանում խուճապ է․ տարածվում են դիակ տեղափոխող մեքենաներից կադրեր Սադրանքների պարագայում` նոր դիրքեր կզբաղեցնենք . Տոնոյանն ասել է Կասպրշչիկին Չինարիի ուղղությամբ ընթանում են հեռահար մարտեր Վաղը` հուլիսի 13-ին ժամը 11:00-ին ավտոերթ Խոր Վիրապ-Երևան․ Նարեկ Մալյան/տեսանյութ/ Այսօր կիրականացվի 2 չվերթ դեպի Հայաստան՝ Ղազախստանից ու Բելառուսից Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող փաստաթուղթը պարտադիր է տնտեսվարողի համար Լուկաս Սելարայանի գեղեցիկ գոլը ՄԼՍ-ում (տեսանյութ) Կորոնավիրուսի «վարակիչության աստիճանը» բարձրացել է Եթե արտակարգ դրությունը շարունակվի հանրային սննդի ոլորտում գործազրկությունը կհասնի 40 տոկոսի. Աշոտ Բարսեղյան Սկսվել է Վարդավառին նախորդող պահքի շաբաթը Ամերիկյան ինքնաթիռը փախուստի է դիմել ռուսական կորածնիչների կողմից նկատվելուց հետո Լուսինե Թովմասյանը ցույց է տվել դստեր հետ էքստրեմալ հանգիստը Նոր մանրամասներ Երևանում կեղծ ռումբի տեղադրման ահազանգի մասին․ Ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից է նայում, գիտեն՝ կայրի, եթե շատ մոտենան. Գագիկ Համբարյան Դուրս եկեք Ձեր առանձնասենյակից և շրջեք մարզերում․ Աշնանացանի ժամանակն է․ պատգամավորը՝ նախարարին Երևան-Մեծամոր ճանապարհին փրկարարները անձրևաջրերի արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա Քանի՞ սպանդանոց կա Հայաստանում այս պահին «Սույն երիտասարդը և իր քայլիստ գործընկերների 90 տոկոսն ուղղակի դիլետանտներ են․ Գագիկ Համբարյան Երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ուժեղ քամիներ

Չփաս­տարկ­ված, ին­տու­ի­տիվ իրա­վի­ճա­կի ար­դյունք­նե­րը

Կառավարության նոր կառուցվածքի խորհրդարանական քննարկումներն ավելի գլոբալ հարթության վրա ընդամենը բացահայտեցին այն իրողությունը, որ մենք այսօր ունենք իշխանություն, որն առաջնորդվում է ոչ թե փաստարկներով, երկարաժամկետ ու կարճաժամկետ զարգացման ծրագրերով, այլ մեկ մարդու անձնական որակներով, նույնիսկ՝ ինտուիցիայով, ինչի մասին նախօրեին ԱԺ-ում անկեղծորեն խոստովանեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում տարած շռնդալից հաղթանակից հետո որոշվում է անմիջապես խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել՝ մոնոլիտ իշխանություն ձևավորելու տեսլականով։ Ընդդիմությունը բերում է փաստարկներ, ինչին ի պատասխան ստանում է «հակահեղափոխականի» կամ «սևի» պիտակավորում, իսկ բառացիորեն երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, որ հեղափոխության էյֆորիայի պիկին ձևավորված խորհրդարանը քաղաքական առումով անգործունակ է։

Կառավարության նոր կառուցվածքի հիմքում չկան մասնագիտական եզրակացություններ, հաշվարկներ, կանխատեսումներ. ակնհայտորեն այն կարվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որովհետև նույնիսկ վարչապետն ու արդարադատության նախարարը չեն կարողանում հստակ նշել, թե կասկածելի օպտիմալացման հետևանքով քանի մարդ է կորցնելու իր աշխատանքը։ Ավելին, երբ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում հիշեցրել են, որ ընդամենը մեկ տարի առաջ նա խոստացել է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը վերադարձնել նախարարության կարգավիճակ, վերջինիս միակ «փաստարկն» այն է եղել, թե իրենք չեն խոսել կոնկրետ ժամկետների մասին։

Վարչապետը բացահայտորեն հայտարարում է, որ իր կառավարությունը գործում է գնահատման չափանիշներից դուրս։ Այսինքն, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, կարող են հնչել հայտարարություններ, որոնք վաղը սրբագրվեն՝ քաղաքական մեկ այլ իրավիճակում։ Օրինակ՝ հիմա բրենդային է «տնտեսական հեղափոխություն» տերմինը, սակայն կառավարությունը դարձյալ ժամկետներ չի ասել, ու տարվա վերջին, երբ գա ամփոփումների ժամանակը, վարչապետը կարող է հանգիստ ասել, որ տնտեսական հեղափոխություն ասվածը պլանավորված է հինգ կամ տասը տարվա համար։

Երբ կառավարությունը չի ունենում ռացիոնալ ծրագրեր կամ հակափաստարկներ, որոնցով հնարավոր լինի հակադարձել ընդդիմությանը, գործի են դրվում քաղաքական ամբարտավանությունը, պոպուլիզմը, սպառնալիքները, վիրավորանքները, անվանարկումները։ Բավական է ընդդիմախոսներին մեղադրել «հակահեղափոխության» մեջ ու նրանց սպառնալ ամբոխի դատաստանով։ Հայաստանն, ի վերջո, ոչ թե չուլան է, այլ՝ պետություն։

Կամ՝ ինչի՞ էր նման կառավարության կառուցվածքի մասին քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի երեկվա ելույթը, որտեղ բացարձակապես բացակայում էր փաստարկը, փոխարենը՝ ընդդիմախոսների նկատմամբ ցեխարձակումների, ամբարտավանության հասնող մեծամտության պակաս չկար։

Դժվար է քաղաքական կապիտալ ստեղծել՝ Փաշինյանին քծնելով կամ նրա ընդդիմախոսներին «սևացնելով»։ Ի վերջո, հասարակությունը հոգնել է նման տեսարաններից։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

website by Sargssyan