Կառավարության շենքի վերանորոգման նախագիծը հաստատվեց միաձայն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում գտնվող մշակութային արժեք ներկայացնող շենքը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրը, ունի վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն։ Այս մասին ասված է կառավարության նիստում այսօր հաստատված որոշման նախագծում։
2019 թվականի պետական բյուջեով այդ նպատակի համար հատկացված միջոցներ չկան: Անհրաժեշտ է 63 400 000 դրամ։
Կարևորելով և առաջնահերթ խնդիր համարելով վերանորոգումը, փոփոխություններ կատարել վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող այլ ծրագրերով նախատեսված միջոցներում։
Մասնավորապես` վերաբաշխել հանրային կարծիքի ուսումնասիրության, կառավարության գործունեության գնահատականների՝ կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտությունների, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, ծառայությունների, ծրագրերի համակարգման, վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության միջոցառումների ծրագրերի համար բյուջեով հատկացված գումարները։ Կառավարության նիստում նախագիծն ընդունվեց միաձայն։