Նուռնուս գյուղում հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տարածք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 18-ին, ժամը 17:37-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցներում՝ Ուրց թաղամասի 2-րդ փողոցի այգետնակներից մեկում, հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնականման առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Նուռնուսի ամառանոցների Ուրց թաղամասի 2-րդ փողոցի այգետնակներից մեկին հարակից հողատարածքում հայտնաբերվել էին ականանետի գլխիկ՝ 62 մմ-անոց, 3 բեկորային նռնակ, Կալաշնիկովի ինքնաձիգի դետալներ, փամփուշտ (2 հատ, 5x45 մմ) և անհայտ ծագման պայթուցիկ փոշի:
Ինչպես հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, փրկարարները սահմանազատել են տարածքը: ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղափոխել են հայտնաբերված զինամթերքը: