Հավանաբար արդեն շատերը գուշակեցին, որ խոսքը Ձկների մասին է : Ձկները շատ զգայուն են և խոցելի, նրանք ամեն ինչ սրտին մոտ են ընդունում: Նրանք ծանր են տանում քննադատությունը, սակայն դա երբեք ցույց չեն տալիս: Ձկները ջանում են թաքցնել իրենց հույզերը և ոչ ոքի հետ չեն կիսվում: Հենց այդ պատճառով էլ հաճախ մարդիկ լավ չեն ճանաչում Ձկներին, բայց աստղաբանները լավ են ճանաչում:
Ձկները գաղտնապահ են: Բացի այդ, միշտ չէ որ կարողանում են համապատասխան բառեր գտնել իրեն հույզերն արտահայտելու համար: Նրանք շատ ժամանակ են անցկացնում միայնության մեջ՝ թաղված սեփական մտքերի մեջ, այդ իսկ պատճառով հաճախ նրանց հետ դժվար է լեզու գտնել:
Նրանք սիրում են խոսել արվեստի մասին:
Իրականությունը հաճախ Ձկներին ձանձրալի է թվում; Նրանք ոգեշնչվում են սեփական մտքերից:
Ձկները դյուրահավատ են, նրանք պատրաստ են իրենց սիրտը տալ նրան, ով իրենց կարծիքով արժանի է դրան: Նրանք շատ հուզական են : Իրենց գործընկերոջը հավատում են անվերապահորեն, սակայն նման նվիրվածությունը հաճախ վերածվում է ողբերգության, որովհետև Ձկների կոտրված սիրտը այլևս երբեք չի դառնում նախկինի պես:
Նրանք շատ բարի են, հոգատար և ուշադիր և հենց այդ պատճառով էլ մարդիկ հաճախ շահագործում են նրանց այդ հատկանշները:
Նրանց հնարավորություն տվեք և կտեսնեք, թե որքան խորը և հիանալի կարող է լինել նրանց հետ ընկերությունը:
Ձկներն անկախ են: Նրանք չեն սիրում հույսները դնել ինչ որ մեկի վրա և գերադասում են օգտագործել սեփական ռեսուրսները նպատակներին հասնելու համար: