Այս բաղադրատոմսով պատրաստելու դեպքում էկլերները միշտ լավ են ստացվում:
Բաղադրիչներ
Ջուր 1 բաժակ
Աղ մի պտղունց
Մարգարին 125 գրամ
Ալյուր 1 բաժակ
Ձու 6 հատ
Կրեմ
Կաթ 0,5 լ
Ձու 2 հատ
Շաքարավազ 1 բաժակ
Այուր 2 ճաշի գդալ
Օսլա 2 ճաշի գդալ
Կարագ 200 գրամ
Գլազուր
Թթվասեր 2 ճաշի գդալ
Շաքարավազ 0,5 բաժակ
Կարագ 50 գ
Կակաո 2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել աղը և մարգարինը և եռացնել:
Երբ եռա ավեացնել ալյուրը և լավ խառնելով մոտ 10 րոպե եփել մարմանդ կրակի վրա:
Կրակից վերցնել և աստիճանաբար մեկ առ մեկ կոտրել ձվերը և լավ խառնել:
Տապակի վրա բուսայուղ քսել և ջրով թրջած գդալով կամ խոհարարական պարկի օգնությամբ խմորը դնել տապակի վրա լցնելով իրարիից որոշակի հեռավորության վրա:
Եփել 180 աստիճանի տակ 40 րոպե:
Եփվելու ընթացքում ջեռոցի դռնակը չբացել:
Կրեմը պատրաստեու համար կաթսայի մեջ լցնել կաթը և տաքացնել, առանձին հարել ձվերը շաքարավազով, ավելացնել ալյուրը և օսլան և ստացվածը ավելացնել կաթին: Երբ զանգվածը համասեռ դառնա, ավելացնել կարագը, լավ խառնել:
Գլազուրը պատրաստելու համար կարագը հալեցնել, ավելացնել թթվասերը, շաքարավազը և կակաոն: Անընդհատ խառնել, որ ստացվի համասեռ զանգված:
Երբ էկլերները լիովին սառչեն լցոնել կրեմով և վրան գլազուր լցնել: