Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մի մար­դու ճա­կա­տա­գի­րը փրկելն ավե­լի կա­րև­որ է, քան մա­սսա­նե­րին զվար­ճան­քի տա­նե­լը»

ИНТЕРВЬЮ

Նախորդ տարվա դեկտեմբերին վարչապետի որոշմամբ Գյումրու վագոն–տնակների, ինչպես նաև խնդրից բխող մի շարք հարցերի շուրջ ստեղծված աշխատանքային խումբն արդեն տվյալներ ունի:

«Ամբողջական պատկերն արդեն պարզ է, թե քանի տնակ կա: Տնակների հաշվառման վերաբերյալ դեռ նախորդ կառավարության կողմից էր որոշում կայացվել, բայց նոր կառավարությունը ևս մեկ անգամ ճշգրտումներ անելու որոշում կայացրեց: Հիմա մոտ 2850 տնակ կա Գյումրիում, բայց հարցն այն է, որ այդ թիվը անօթևանության խնդրի մասին ամբողջական պատկերացում տալ չի կարող: Բնական է, որ հաշվառված չեն լինի կիսախարխուլ կամ վթարային շենքերը, որոնք դեռ 20-30 տարի առաջ պետք է ամրացվեին: Հիմա մարդիկ ապրում են նման շենքերում, որոնք բնակեցման ենթակա չեն»,-«Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնեց աշխատանքային խմբի անդամ, «Շիրակ կենտրոն» հ/կ ղեկավար Վահան Թումասյանը:

Նրա խոսքով, իհարկե, ճիշտ էր տվյալներ հավաքելը, բայց որևէ մեկին անհայտ չէր խնդիրը. «Ի վերջո, նոր բանի մասին չէինք խոսում: 30 տարի այդ խնդիրը կա: Ուղղակի առաջին հերթին իշխանությունը պետք է հասկանար, թե իրենք ինչի՞ են ի վիճակի: Իրենք կարո՞ղ են այսինչ քանակության բնակարաններ հատկացնել կամ, օրինակ՝ վթարային շենքերն ամրացնել: Այդ ամենին զուգահեռ համատեղ ճշգրտման աշխատանքներ կարող էին տանել, բայց մեկը մյուսի հաշվին չպետք է լիներ: 6 ամիս է, ինչ ճշգրտման փուլն է: Մեծ հաշվով, ես այս տարի անօթևանության խնդրի լուծման հարցում որևէ ռեալ գործողությունների չեմ սպասում: Տա Աստված՝ սխալվեմ, շատ արագ որոշում կայացնեն, շինարարություն սկսեն, բնակարաններ բաժանեն, բայց ժամանակի վրա ենք աշխատում»:

Վահան Թումասյանի խոսքով, խնդրի լուծման ճանապարհներ պետք է լինեն:

«Հարյուրավոր ընտանիքներ, որոնք կացարաններում ծայրահեղ ծանր վիճակում գոյատևում են, ՀՀ կառավարության 432 որոշման չափորոշիչների պատճառով չեն կարող պետության կողմից բնակարաններ ստանալ: Ես նոր որոշման անհրաժեշտություն եմ տեսնում: Նոր որոշման հիմքերն, այդուհանդերձ, նշմարվում են: Եթե նշված որոշումը շարունակի գործել, ապա մենք առհասարակ որևէ շահառու չենք կարող գտնել: Անհեթեթ վիճակ է, մարդկանց հերթագրում են, բայց կա որոշում, ըստ որի՝ պետությունը չի կարող բնակարան փոխհատուցել, որովհետև չափորոշիչներին չեն համապատասխանում: Իսկ նոր որոշումը ոչ միայն քաղաքաշինական, այլև սոցիալական պետք է լինի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եղել են դեպքեր, երբ փոխհատուցված բնակարանը նորմալ պայմաններ չի ունեցել, ինչպես նաև մեծ ընտանիքին փոքր բնակարան է փոխհատուցվել:

«Միայն տնակ հաշվելով՝ անօթևանության խնդիր չենք կարող լուծել: Այս պահին անօթևանության խնդիրների նկատմամբ շատ լուրջ վերաբերմունք ես չեմ տեսնում»,-հավելեց նա:

Վահան Թումասյանի հետ զրույցում անդրադարձանք նաև «Քաղաքացու օրվան» հատկացված 124 միլիոն դրամին: Նշենք, որ սոցցանցերում օգտատերերը իշխանություններին նաև Գյումրու տնակների մասին էին հիշեցրել: Վահան Թումասյանը դեմ չէ տոնին, բայց մի վերապահում ունի. «Երբ նախորդ իշխանությունը ուզում էր այս կամ այն տոնի վրա ծախսվող գումարն արդարացնել, շահարկում էր ժողովրդին, իսկ մենք սովորաբար պատկերացնում էինք միջոցառում՝ Հանրապետության հրապարակում: Հիմա անունը «Քաղաքացու տոն» է, բայց հեռավոր մի բնակավայրում սերմնացու չունեցող, վար ու ցանքի խնդրի առաջ կանգնած և միջոցներ չունեցող մարդու տոնն էլ է, չէ՞: Նա ի՞նչպես կարող է օգտվել դրանից: Նա կարող է այլ տրամադրություն ունենալ՝ իրեն չտեսնելով հրապարակում հավաքված մարդկանց մեջ: Երկիրը խնդիրների մեջ է, և այդ գումարն ավելի առաջադեմ ձևով կարելի էր ծախսել: Օրինակ՝ ասել, որ, իհարկե, շատ կարևոր տոն է, քաղաքացին կարևոր է, բայց դա ծախսում ենք հեռավոր գյուղի քաղաքացու կարիքները հոգալու համար: Այդ դեպքում բոլորս ուրախ կլինեինք, որ մեր տոնն այդ ընտանիքների հոգսը մի փոքր կթեթևացներ: Դա ամենամեծ տոնը կլիներ: Հիմա անձրև է, տնակներում ճահիճ է… Երեկ մի գյուղ էի գնացել, կացարանն անձրևից գրեթե փտել էր: Աղքատ ընտանիքն ինչպե՞ս շտկի այդ վիճակը: Եթե նման մի ընտանիքի տուն նվիրեին, ամբողջ հայ ժողովրդի համար ավելի պանծալի տոն կլիներ: Մի մարդու ճակատագիրը փրկելն ավելի կարևոր է, քան մասսաներին զվարճանքի տանելը: Մարդիկ չգիտեն՝ ինչպե՞ս դուրս գա այդ իրավիճակից, մենք ուզում ենք, որ փուչիկներով, դրոշներով փողոցով հպարտ քայլե՞ն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело