Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երբ կա­րև­ո­րը «մի­ա­վոր­ներ» հա­վա­քելն է

АНАЛИТИКА

Կառավարությունում նախօրեին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Կառավարության ու ԲՀԿ մամուլի պատասխանատուները ընդգծել են, որ քննարկվել են ներդրումային միջավայրի, կառավարություն-խորհրդարան հարաբերությունների, «Արարատցեմենտի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերը: Ընդ որում՝ երկուստեք արձանագրվել է, որ հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։

Երբ հայտնի դարձավ կառավարության ղեկավարի ու ԲՀԿ առաջնորդի հանդիպման մասին, շատերը միանգամից արձանագրեցին, որ այն կապված է իշխանության ու Գագիկ Ծառուկյանի թիմի միջև վերջին շրջանում նկատվող լարվածության հետ։ Ամեն ինչ սկսվեց դեռ խորհրդարանում տրանսգենդերի սկանդալային ելույթից հետո, երբ քաղաքական երկու ուժերը միմյանց մեղադրեցին սադրանք կազմակերպելու մեջ։ Սակայն բովանդակային առումով ԲՀԿ շեշտադրումները վերջին շրջանում ավելի հստակ են դարձել. կուսակցության գործիչները քննադատում են կառավարության կադրային ու տնտեսական քաղաքականությունը։ Շատերը հենց դրանով են բացատրում այն հանգամանքը, որ հարկային մարմինները ցուցադրական ստուգումներ են սկսել Ծառուկյանին պատկանող բիզնեսներում։ Ի դեպ, եթե այս վարկածը ճիշտ է, ապա կարող ենք արձանագրել, որ մի շարք հարցերում հեղափոխության թիմը, մեղմ ասած, հավատարիմ է մնացել նախորդ համակարգի արատավոր գործելաոճին:

Ինչևէ, խորհրդարանական վերջին քառօրյա նիստերում իշխանության և ընդդիմության խմբակցությունների ներկայացուցիչների բանավեճերն ընթացան թեժ մթնոլորտում, շատ դեպքերում՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն անցնում էին անձնական վիրավորանքների՝ չունենալով ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին հակազդելու փաստարկներ։ Լարվածության լրացուցիչ առիթներ էին կառավարության նոր կառուցվածքի ու «Արարատցեմենտի» հետ կապված հարցերը։ Ահա այս համատեքստում միանգամայն տրամաբանական էր ՓաշինյանԾառուկյան հանդիպումը, որն էապես կարող է նպաստել լարվածության թուլացմանը։ Մենք պետք է հարմարվենք քաղաքական նոր մշակույթի առանձնահատկություններին. իշխանություններն ու ընդդիմությունը կարող են ունենալ սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներ, սակայն դա երբեք չպետք է փակի երկխոսության, կոմպրոմիսների ու կոնսենսուսի գալու ճանապարհը։ Այդպես է ամբողջ աշխարհում, օրինակ՝ ԱՄՆ-ում նախագահը երկրի համար կարևորագույն ներքին ու արտաքին քաղաքական հարցերի շուրջ պարբերաբար հանդիպումներ է անցկացնում Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունների ղեկավարների հետ։ Հիմա պետք չէ զարմանալ կամ քաղաքական ինտրիգներ փնտրել այն բանում, երբ խորհրդարանական մեծամասնության փաստացի առաջնորդ վարչապետը օրակարգային հարցերի շուրջ հանդիպման է հրավիրում ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավարին։

Միևնույն ժամանակ՝ նման հանդիպումները պետք է ինստիտուցիոնալիզացվեն, որպեսզի երկխոսությունը ոչ թե ֆորմալ բնույթ կրի, այլ նաև իրապես հարթակ դառնա՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար։ Մենք, իհարկե, չգիտենք, թե նախօրեին բովանդակային հարթության վրա ինչ են խոսել կամ պայմանավորվել Փաշինյանն ու Ծառուկյանը, սակայն, դատելով երեկ խորհրդարանի նիստում տեղի ունեցած քննարկումներից, կարող ենք եզրակացնել, որ առնվազն «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների հարցում համաձայնություններ չեն ձևավորվել։

78 կողմ, 42 դեմ ձայներով ԱԺ-ում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որն առնչվում է ցեմենտի ներմուծման ու արտադրության խնդիրներին:

Գլոբալ հարթության վրա դժվար է միանշանակ պնդում անել՝ պրոտեկցիոնիզմը ճի՞շտ է, թե՞ ոչ. սա սկզբունքային հարց է, որի շուրջ վիճում են շատ առաջատար երկրներում ու միջազգային տնտեսական կառույցներում, բայց եթե կառավարությունն, այնուամենայնիվ, որոշել է պաշտպանել տեղական արտադրողների շահերն, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչո՞ւ հրաժարվեց իր նախնական մտադրությունից ու որոշեց պետական տուրքը բարձրացնել միայն ցեմենտի համար՝ այն չտարածելով հիմնական հումք համարվող կլինկերի վրա։ Դա, ըստ էության, նույնն է, որ օրենքի փոփոխությունների դրական էֆեկտը վերանում է ու Արարատի ու Հրազդանի ցեմենտի գործարանները կանգնում են փակման հեռանկարի առաջ։ Հենց այս պատճառով փոփոխություններին կողմ քվեարկեցին միայն «Իմ քայլի» պատգամավորները, որոնք էլ, ըստ էության, քաղաքական պատասխանատվություն ստանձնեցին կիսատ-պռատ փոփոխությունների բացասական հետևանքների համար։

Ի դեպ, զարմանալի է, որ «Իմ քայլի» պատգամավորները ԲՀԿ իրենց գործընկերներին մեղադրում էին՝ Ծառուկյանի բիզնես շահերը պաշտպանելու մեջ։ Կրկնենք՝ գլոբալ առումով, խոսքը վերաբերում է տեղական արտադրության պաշտպանությանը, ինչի մասին շատ հստակ արտահայտվեց նաև ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:  

Առավել զարմանալի է իշխանության խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հոխորտանքը, թե չի կարելի նման տոնով խոսել «ժողովրդի կառավարության» նախարարի հետ։ Ընդհանրապես, ցանկալի չէ իրար վրա ձայն բարձրացնել, բայց սա քաղաքականություն է, ու տարբեր տոնայնության զրույցներ կարող են լինել: Իսկ նման պոպուլիստական հայտարարություններն ու ժողովրդի անունից շահարկումներն արդեն հոգնեցուցիչ են դարձել։ Նիկոլ Փաշինյանի մոտ «միավորներ» հավաքելու փոխարեն՝ լավ կլիներ, որ երիտասարդ պատգամավորը իրեն նեղություն տար ու Սահմանադրությունը կարդալով՝ գիտակցեր, որ հասարակության մանդատը ստացած միակ մարմինը խորհրդարանն է, որին պարտավոր է հաշվետու լինել նրա ձևավորած կառավարությունն՝ իր նախարարներով

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США