Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ընդհանրապես սխալ է, որ ասենք՝ ինչու այս մարդը, կամ այն մարդը բռնված չէ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե ինչու մինչև այս պահը որևէ մեղադրանք չի առաջադրվել Սերժ Սարգսյանին։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ-ում կոռուպցիոն չարաշահումներով տասնյակ գործեր կան։ Այսօր կալանքի տակ է Մանվել Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանը, հետախուզման մեջ է բնապահպանության նախկին նախարարը, ԴԱՀԿ նախկին պետը։ Տասնյակ քրգործեր են հարուցված, որոնցով տասնյակ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են անցնում։ Ես եւ որեւէ մեկը երբեք խնդիր չի դրել, որ կոնկրետ այս անուն–ազգանունով մարդը պետք է դատվի՝ լինի Սերժ Սարգսյան, թե Ռոբերտ Քոչարյան։ Բայց մենք ասել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ։ Առավել եւս պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար պետք են շատ լուրջ հիմնավորումներ»։

Նա հիշեցրեց, որ երբ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ հայտնվեց, սոցցանցերում ասում էին՝ դուք ազգային հերոսին բանտ եք նստեցնում, պարզվեց՝ «սա հակազգային, հակապետական կառավարություն է, որ եկել են ազգային պայքարի ոգին ջարդեն»։

«Հետո մենք բացահայտեցինք ճշմարտությունը, եւ այլեւս որեւէ մեկը նման բան չէր ասում։ Բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում քննությունը պետք է շատ ամուր ու անբիծ լինի։ Ոչ մեկն արտոնյալ չի լինելու օրենքի առջեւ, բայց այս հարցում կա ավելի կարեւոր կոնտեքստ եւ մտավախություն։ Ես ձեր հարցադրման տակ տեսնում եմ հետեւյալը. դուք կարո՞ղ է Սերժ Սարգսյանի հետ թաքուն պայմանավորվածություններ ունեք եւ դրա համար իրեն ձեռք չեք տալիս։

Ես ասում եմ, որ ես չեմ կարող նման խաղիկների մեջ լինել։ Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ, ես քննիչ ու դատախազ չեմ, բայց այն պահից, որ մեղադրանքի համար անհրաժեշտ ու բավարար հիմքեր լինեն, դրա համար ոչ մի քաղաքական խոչընդոտ չի լինի»,-ընդգծեց վարչապետը։

Նա ընդգծեց, որ ժողովրդի թիկունքում ոչ մի կուլիսային համաձայնությունների չի գնացել եւ չի գնալու. «Եթե ես որեւէ մեկի հետ ձեր թիկունքում կուլիսային պայմանավորվածություն ունենամ, նշանակում է՝ ոչ թե հեղափոխությունն է անիմաստ, այլ իմ ամբողջ ապրած կյանքը։ Ես նման բաների չեմ գնա, որովհետեւ դա սկզբունքորեն անհամատեղելի է ինձ հետ։

Օրինակ՝ «Հյուսիս-հարավի» գործով արդեն քանի ամիս գործ է հարուցված։ Ենթադրվում է, որ այս գործով պետք է անցնեն պաշտոնյաներ։ Այս պահին դեռ չկան այդպիսիք, որովհետեւ գործի ծավալը մեծ է եւ մյուս կողմից ես պահանջել եմ, որ ամեն բան պետք է լինի օրենքով։

Ես ասում եմ՝ չի լինելու վենդետա, լինելու է արդարադատություն, մենք հետ ենք բերելու ժողովրդից թալանվածը։ Արդյոք ես գո՞հ եմ այդ պրոցեսից, ծավալներից, արդյունքներից, ոչ, չեմ կարող ասել, որ գոհ եմ։ Բայց կան նաեւ պատճառներ։ Օրինակ, երբ հրապարակվեցին Մանվել Գրիգորյանի տան խուզարկության կադրերը, դրանից հետո ով ինչ ուներ, հնարավոր տեղերում, կոռուպցիոներները իրենց տներում եղածները վերացրին։ Այս ընթացքում այնպիսի մարդկանց տանն է խուզարկություն եղել, որոնք հարյուր տոկոսով կոռուպցիոներ են, բայց իրենց տանը ոչինչ չի գտնվել»,-հայտարարեց Փաշինյանը եւ խնդրանքով դիմեց ժողովրդին. «Խնդրում եմ՝ ինձ դավադրությունների մեջ չկասկածեք»։

Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ