Հունաստանի պաշտպանության նախարարը մտահոգ է Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռքբերմամբ
МЕЖДУНАРОДНОЕՀունաստանի պաշտպանության նախարար Եվանգելոս Ապոստոլակիսը մտահոգ է, որ Թուրքիան ձեռք է բերում ռուսական ՀՕՊ Ս-400 համակարգեր, տեղեկացնում է Ekathimerini-ն։
Նրա խոսքով՝ Անկարայի կողմից այդ համակարգի ձեռքբերումը լիովին կփոխի իրավիճակը Էգեյան ծովի օդային տարածքի վերահսկողության տեսակետից։ Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հունաստանին անհրաժեշտ է ձեռք բերել F-35 կործանիչներ կամ այլ ինքնաթիռներ իր հակաօդային պաշտպանության ուժեղացման համար, որպեսզի ապահովվի ուժերի հավասարակշռությունը:
Նա նշել է, որ Թուրքիան միշտ հավակնություններ է ներկայացնում ու խնդիրներ ունի բոլոր հարեւանների, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ։ «Հունաստանը Թուրքիայի առաջին խնդիրը չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ Անկարայի հավակնությունները Հունաստանի հանդեպ կապված են ներքին քաղաքականության նկատառումների հետ կառավարությունում աջ կուսակցության առկայության պատճառով։ Թուրքիայի հավակնությունները, ըստ նրա, իրավաբանական աջակցություն չունեն։