Խոշոր վթար Երեւանում․ երկու հոգի հոսպիտալացվել է
ОБЩЕСТВОԱյսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան դիմաց, բախվել են 33-ամյա Վահե Գևորգյանի վարած Nissan X-Trail մակնիշի 777 RR 79 համարանիշի և 21-ամյա Էրիկ Սարգսյանի վարած Honda Fit մակնիշի 35 QV 973 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ն էլ դուրս եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել կանաչ գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ օպերատիվորեն են գործել Երևանի 1-03 շտապօգնության և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Շահեն Միսկարյանն ու տեսուչներ Գարիկ Մովսիսյանն ու Կարապետ Աղաբեկյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ս. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/04/19/1122771/