ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈՒՆԻՍԻ). Բողոքի ակցիա՝ ընդդեմ օտարալե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կա Սևանա լիճը կորցնելու վտանգ, բայց կանխմանն ուղղված գործողո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Անկախության տարիներին ավելի համախմբված էինք, հիմա հակառակը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Խաղացողների» բովանդակությունը փոխվեց. մրցակցություն ու դեմպ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞ւ են իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղվ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 05.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարը Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ) Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունը «Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Տուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ) Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան Մենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է գրել Մեկ զինվոր մահացել է, 6-ը՝ վնասվածք ստացել. ՔԿ-ն նոր տվյալներ է հրապարակել Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել Քննարկվում է Մեղրին փակելու հարցը «Այս տարի որոշել եմ բալիկիս հետ առանձնանալ». Անի Խաչիկյանը` 29-ամյակի մասին «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն Պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց անտեղի, մի՛ արեք. Արարատ Միրզոյան Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին Գիտնականները կորոնավիրուսի մեջ մարդկային սպիտակուցի մաս են հայտնաբերել

Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Նիկոլ Փաշինյանը՝ ՊՎԾ պետի մեղադրանքի մասին

Այսօր շաբաթ էր և հնարավորություն ունեցա մի փոքր ծանոթանալ այն քննարկումներին, որ ծավալվում են ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եզրակացությունս մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։

Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձև։ Թքած ճշմարտության և ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա։

Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի, թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական։

Ով սա դեռ չի հասկացել, թող մնա ուրեմն սերժանտական նոստալգիայի անուրջներում։

Եվ ի դեպ, օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից, բեսպրեդելի ու հովանավորչության անթույլատրելիությունից։

Ու եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ։

Սա ասում եմ՝ առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու։ Թողեք նորմալ քննություն ընթանա։ Եթե դուք չթողնեք, ես դա կապահովեմ՝ օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում»,-գրել է վարչապետը։

website by Sargssyan