2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ջրի մակարդակը Սոչիի 4 գետերում վտանգավոր մակարդակի է հասել Աշխարհի բոլոր հայերի համար կա մեկ մայրաքաղաք և դա Երևանն է. Փաշինյան Նժդեհ գյուղի մոտակայքում այրվել է շուրջ 10 հա խոտածածկույթ Ավտոմեքենաներից գողություններ անող 51-ամյա տղամարդը վերջապես հայտնվեց ոստիկանությունում Ավտովթար` Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում Ալյասկայում աննախադեպ շոգը կարող էր սաղմոնների զանգվածային մահվան պատճառ դառնալ. գիտնականներ (ֆոտո) Երեւանում Mitsubishi-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին. Վարորդը հիվանդանոցից հեռացել է՝ առանց բժիշկներին ասելու Ալավերդիում երկրորդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա փոքրիկն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան Չինաստանում «երկնային» օդանավակայան է շահագորման հանձնվել Ձմերուկի դաշտից 150 կգ ձմերուկ է քաղել, հավաքել, որ «Նիվա»-ով գողանա, բայց վերջին պահին բռնվել է Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կայուն է 2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակում վարելու համար զրկվել են վարորդական իրավունքից

Քանաքեռի զորամասում հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը երեք ամիս առաջ էր զինծառայության անցել

Ապրիլի 18-ին ՀՀ ՊՆ  N զորամասի զինանոցում իրեն հրազենային մարմնական վնասվածք հասցնելու հետեւանքով Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց տեղափոխված եւ այնտեղ մահացած 24-ամյա  պայմանագրային զինծառայող Ն.Ս.-ն Կոտայքի մարզի Զովք գյուղից էր:

Զովքի գյուղապետ Նորիկ Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ամբողջ գյուղը մեծ ցավ է ապրում, դժվարությամբ են հավատում, որ Նարեկը կարող էր նման քայլի գնալ. «Նարեկը շատ լավ տղա էր, դաստիարակված, խելոք, հանգիստ: Նրանք աշխատող ընտանիք են: Տանը բոլորն էլ աշխատում են: Զբաղվում էին գյուղատնտեսությամբ: Իրենք  4 երեխա են՝ երկու քույր, երկու եղբայր: Գյուղում էլ խոսում են այն, ինչ բոլորն են խոսում, թե իբր աղջկա պատճառով է եղել, բայց մենք սպասում ենք հետաքննության ավարտին: Իմ իմանալով, գյուղից սիրած աղջիկ չուներ ինքը: Ավել բան չգիտեմ: Ինչ հանգամանքներում էլ կատարված լիներ դեպքը, շատ ցավալի է մեզ բոլորիս համար: Ամբողջ գյուղը ցնցված է կատարվածից: Ինձ համար կրկնակի ցավ է, որովհետեւ նա բացի համագյուղացի լինելուց, նաեւ իմ բարեկամն է»,-ասաց Նորիկ Գեւորգյանը:

Զովքի վարչական ղեկավարը նշեց, որ երիտասարդը պայմանագրային զինծառայության էր անցել 2019 թվականի հունվարից:

Այսօր գյուղում տեղի կունենա երիտասարդի հոգեհանգիստը, վաղը՝ հուղարկավորությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել էր հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին` ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Ս-ն զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ մահացել է:

Աղբյուրի տեղեկություններով նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։

website by Sargssyan