Հարգանքի տուրք Պոնտոսի հույների զոհերի հիշատակին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան-Սևան ճանապարհին «Opel»-ը բախվել է արգելապատնեշին. վարո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Իսկ ովքե՞ր են «մեղավորներն» ու շահարկողները ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Փարիզի կենտրոնում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են

Փարիզի փողոցներում «դեղին բաճկոնավորներ» ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ:

Լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները սկսել են ոստիկանության ուղղությամբ տարբեր առարկաներ նետել, ինչին ի պատասխան ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Հատկապես սուր է իրավիճակը Փարիզի Ռիշար-Լենուար թաղամասում, որտեղ անհայտ անձինք այրել են ավտոմեքենա և մի քանի աղբամաններ:

 «Le Figaro»-ն տեղեկացնում է, որ հրապարակում տեսանելի է ծուխ, ըստ տարածվող տեղեկությունների այրվում են բարիկադները: Ուժեղացված ռեժիմով աշխատում են հրշեջ ծառայության աշխատակիցները:

Արդեն Փարիզի ոստիկանությունը 137 մարդու ձերբակալել է:

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» խոշոր ակցիան սկսվել է 2018 թվականի նոյեմբերի 17-ին՝ պահանջով չբարձրացնել վառելիքի և բենզինի գները: Ֆրանսիայի իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները շարունակում են իրենց ակցիաները, չնայած ղեկավարությունը տեղեկացրել է, որ քայլեր է ձեռնարկում իրավիճակը մեղմելու համար:

 

website by Sargssyan