ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒԼԻՍԻ)․ Մե­ղադ­րանք է առա­ջադր­վել ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակակոռուպցիոն պայքարի ար­դյունք­նե­րը դեռ շատ սիմ­վո­լիկ են ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Որքանո՞վ են ավելացել փոխնախարարի դրամական միջոցները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Պետք է կարգավորել ՀԷԿ-երի գործունեությունը, հա­կա­ռակ դեպ­ք... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 19.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտի» ցնծությունը Նոր նախադեպ է, երբ ՌԴ–ն փոխանցում է, Հայաստանը՝ մերժում. ադրբեջանցուն սպանած Արման Առաքելյանի շահերի ներկայացուցիչ Երեխուն ցերեկը քնացնում եմ, որ մի անգամ պակաս հաց ուտի. իջևանցիների բողոքը 7 ոստիկանի ծառայությունից ազատելու առաջարկով կարգապահական հանձնաժողովը դիմել է Վալերի Օսիպյանին Արա լեռան մոտ երկու մոտոցիկլետավար իջել են ձորը եւ չեն կարողացել դուրս գալ․ ահազանգ ԱԻՆ-ին Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 60.88 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Որդին ծեծելով սպանել է 95–ամյա հորը Ողբերգական վրաերթ Երեւանում․ մահացել է 13-ամյա աղջիկ․ մի քանի երիտասարդ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ Արդեն 22 քաղաքացի են բերման ենթարկվել. Վալերի Օսիպյան Իջևանի դեպքերը հանրությանը ներարկված կեղծ գաղափարների հետևանքն է Կողոպուտի համար հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվեց սահմանային անցակետում Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, հարցազրույց է տվել ռուսական РБК-ին

Պաշտոն զբաղեցնելն ու ազդեցիկ կապերը մի դեպքում կարող են խոչընդոտել գործի քննությանը, բազմաթիվ այլ դեպքերում՝ ո՞չ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տարածել է հայտարարություն, ուր մասնավորաբար ասված է.

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի և խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության կողմից, միջնորդություններ ներկայացնելիս որպես հիմնավորում նշվում է, թե Ռոբերտ Քոչարյանը կխոչընդոտի գործի քննությանը:

Քրեական գործի հարուցումից անցել է շուրջ 9 ամիս, և այս ողջ ընթացքում կալանքի երկարացման վերաբերյալ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն ներկայացնելիս պարբերաբար անդրադարձ է կատարվում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, ազդեցիկ կապերին՝ ինչով էլ փորձ է արվում հիմնավորել կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Մասնավորապես, նշվում է՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված նմանատիպ ենթադրյալ  հանցագործությունների բացահայտումն առավել դժվարություններ է առաջացնում, երբ դրանք կապվում են բարձրաստիճան պետական պաշտոններ զբաղեցրած անձի անվան հետ: Կարևոր է այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը  երկար տարիներ զբաղեցրել է  բարձրաստիճան պետական պաշտոններ՝ 1994թ․ընտրվել է ԼՂՀ նախագահ, 1997 թվականին նշանակվել է ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թվականներին եղել է ՀՀ նախագահ: Նշված հանգամանքները վկայում են Հայաստանի Հանրապետությունում ունեցած նրա ազդեցության և կապերի մասին:

Ստացվում, որ վերջին շրջանում աղմկահարույց տարբեր քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող պաշտոնյաների նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումը գործի քննության համար խոչընդոտ չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանի պարագայում  խոչընդոտ է:

Այս փաստը գալիս է ևս մեկ անգամ հաստատելու, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի կիրառումը կրում է պատժիչ բնույթ»:

website by Sargssyan