Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափա... ՎԻԴԵՈ
ՀՀ վարչապետը գրառում է արել ԲԼՈԳ
Հարգանքի տուրք Պոնտոսի հույների զոհերի հիշատակին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան-Սևան ճանապարհին «Opel»-ը բախվել է արգելապատնեշին. վարո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը

Past.am

 ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ՀՀ քաղաքացիների հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը: «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործողության մեջ մնալու ժամկետը 2019 թ. փոխարեն սահմանել 2021թ.:

«2017թ. հունվարի 1-ին ավարտվել է լեհական PVPV ընկերության հետ պետության կնքած պայմանագրի գործողության ժամկետը: Այս պայմանագրով ընկերությունը ՀՀ-ին էր մատակարարում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի բլանկներ, ինչպես նաև Հայաստանում շահագործման է հանձնվել կենսաչափական անձնագրերի համակարգը: Պայմանագրի գործողության ժամկետը լրացել է, սակայն նոր մատակարարի հետ նոր պայմանագիր չի կնքվել: Գնման ընթացակարգի, ինչպես նաև նոր համակարգի ներդրման և շահագործման համար պահանջվելու է տևական ժամանակահատված, մեր գնահատմամբ՝ մինչև 2 տարի ժամկետ: Ուստի, կառավարությունն առաջարկում է հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2019 թ. փոխարեն սահմանել 2021թ.: Այս փոփոխությունը հնարավորություն կտա անխափան կերպով շարունակել ՀՀ քաղաքացիների անձնագրավորման գործընթացը»,- ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Նա նշեց, որ օրենքի նախագծով այլ փոփոխություններ նախատեսված չեն:

website by Sargssyan