Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափա... ՎԻԴԵՈ
ՀՀ վարչապետը գրառում է արել ԲԼՈԳ
Հարգանքի տուրք Պոնտոսի հույների զոհերի հիշատակին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան-Սևան ճանապարհին «Opel»-ը բախվել է արգելապատնեշին. վարո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մում որո­շա­կի լար­վա­ծու­թյուն կա

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում այս կառույցը հայտնվեց մի քանի անգամ, ու հիմնականում բավականին սկանդալային թեմաներով: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ բավականին լարված են վարչապետի և աշխատակազմի ղեկավարի հարաբերությունները. ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պահանջել է, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում ներկայացնի՝ թույլ տված սխալների, հատկապես երկու մեծ «լ յապերի» համար: Նշենք, որ աշխատակազմում երեք առանցքային և հին աշխատողներ՝ Մարգարիտա Ազարյանը, Արթուր Սարգսյանը և Ամալ յա Ենգոյանը, ազատվեցին աշխատանքից: Կարծիք կա, որ դա եղել է աշխատանքների՝ Աղաջանյանի կողմից ոչ պատշաճ համակարգման պատճառով: Նույն աղբյուրները պնդում են, որ հարցին միջամտել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և վարչապետին համոզել, որ պետք չէ նման ծայրահեղ քայլերի գնալ՝ «ոմանց բերանը լեզու չդնելու համար»: Միրզոյանի հաշտարար հերթական նախաձեռնությունը ևս, կարծես թե, արդյունք է տվել: Գոնե՝ առայժմ:

website by Sargssyan