Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափա... ՎԻԴԵՈ
ՀՀ վարչապետը գրառում է արել ԲԼՈԳ
Հարգանքի տուրք Պոնտոսի հույների զոհերի հիշատակին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան-Սևան ճանապարհին «Opel»-ը բախվել է արգելապատնեշին. վարո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

«Կա­ռա­վա­րու­թյու­նը ներդ­րու­մա­յին ծրագ­րեր ու դրանք սպա­սար­կող քա­ղա­քա­կա­նու­թյուն և թիմ չու­նի»

Կառավարության անդամները, պատգամավորները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում են արված աշխատանքի մասին՝ 10 կետով, 20 կետով, 80 կետով ներկայացնելով կատարված խոստումները: Թվերը, ոլորտները՝ գյուղատնտեսություն, բանակ, առողջապահություն և այլն, ինչ խոսք, կարևոր են, սակայն ե՞րբ է քաղաքացին իր կենսակերպի, սոցիալական վիճակի վրա զգալու այդքան սպասված փոփոխությունները:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ հասկանալու համար, թե երբ մարդն իր կենսամակարդակի վրա կզգա կատարված փոփոխությունները, պետք է նախ հասկանալ՝ կառավարությունն ի՞նչ խոստումներ է տվել իր գործունեության ծրագրով, որոնք իրագործվելու դեպքում քաղաքացու կյանքը կբարելավվի:

«Կառավարության ծրագիրն իրենից մի քանի ցուցանիշ է ներկայացնում, և դրանցից որևիցե մեկն ուղղակի ազդեցություն ապահովելու հնարավորություն չունի կամ կոչված չէ ուղղակի ազդեցություն ունենալ քաղաքացու կենսամակարդակի վրա: Ցավոք սրտի, կառավարությունը հենց սկզբից որդեգրեց առանց ցուցանիշ ներկայանալու գործելաոճը, ինչը թույլ չի տալիս մեզ ճիշտ գնահատել այս կառավարության գործունեությունը, այսինքն, պլանայինը համեմատել փաստացի ցուցանիշների հետ: Սա՝ առաջին կարևոր հանգամանքը:

Հաջորդը՝ կառավարությունն իր ծրագրում խոսում է ներառական տնտեսական զարգացման մասին, որն, ըստ էության, որակյալ տնտեսական աճն է, որից պետք է օգտվի հասարակության մեծ մասը: Ներառական տնտեսական աճը ենթադրում է նաև, որ զարգացում պետք է լինի տնտեսական, սոցիալական, բնապահպանական հատվածներում, բայց այս ուղղություններով որևիցե ներառական զարգացում չունենք: Ավելին՝ առանձին դեպքերում հակառակ գործընթացն է: Մասնավորապես, կառավարությունը նախաձեռնել է հարկային օրենսգիրք, որի համաձայն հարուստները և աղքատները կամ չունևորները նույն չափով են հարկեր վճարելու, ինչը չի ապահովում ներառականությունը: Բացի դա, կառավարությունը որդեգրել է տուրքերի կտրուկ աճի քաղաքականությունը, ինչպես գրավատների և փոխանակման կետերի դեպքում է, որի հետևանքով փոքր և միջին գրավատներն իրենց գործունեությունը դադարեցնելու են, և բանկերն այդ դաշտը վերցնելու են իրենց ձեռքը: Տեղի է ունենալու դաշտի մոնոպոլացում, ինչի հետևանքով որոշ տնտեսվարող սուբյեկտներ դադարեցնելու են իրենց գործունեությունը», - ասում է տնտեսագետը:

Ս. Պարսյանը նշում է, որ կառավարությունն էականորեն չի վերանայել պետական հատվածի աշխատողների աշխատավարձը: «Կառավարությունը չի վարում բարձր աշխատավարձի քաղաքականություն: Տարիներ շարունակ մեր նվազագույն աշխատավարձը 55 000 դրամ է: Այդ ուղղությամբ որևէ քայլ չի նախատեսվել, ավելին՝ գործադիր մարմնի գործունեության ծրագրում այս մասին որևէ թվային խոստում չկա: Կառավարության խոստումն այսպիսին է. եթե հնարավոր լինի, կանենք, բայց նպատակը սահմանված չէ, որ պետք է հասնել բարձր աշխատավարձի», - ընդգծում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ խնդիրները շատ տարբեր են, բայց հիմնական խնդիրն այն է, որ այս կառավարությունը ներդրումային նախագծեր, ծրագրեր սպասարկող քաղաքականություն և թիմ չունի: «Չնայած շատ են խոսում այն մասին, որ ցանկանում են ներդրումներ, խրախուսում են դրանք, սակայն այդ քաղաքականությունը և թիմը չկա առ այսօր, ինչը չի նպաստում, որ Հայաստանում խոշոր ու միջին ներդրումային ծրագրեր լինեն: Ավելին՝ շատ հաճախ գերատեսչություններն ավելորդ ձգձգում են տարբեր թույլատրությունների տրամադրումը, լիցենզավորման գործընթացները: Բիզնես հանրությունը շատ է բողոքում նաև շինթույլտվությունների մասով:

Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունենում հետևյալը. պատասխանատվության հանգամանքը փոխանցվում է վերևի օղակին: Օրինակ, բաժնի աշխատողը փոխանցում է բաժնի պետին, պետը վարչության պետին, նա՝ փոխնախարարին, վերջինս նախարարին և, ի վերջո, ամբողջ խնդիրները գալիս են կառավարություն: Առ այսօր պատասխանատվության և լիազորությունների բաշխում չունենք, և միջին ու ստորին օղակների աշխատակիցները, ստորաբաժանումները չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել և որոշումներ կայացնելու պատասխանատվության փաթեթը փոխանցում են վերին օղակներին, ինչի հետևանքով որոշումների կայացումը ձգձգվում է, և դրանք դառնում են իրավիճակային և ոչ համալիր:

Կա անկում գյուղատնտեսության ոլորտում, տնտեսական աճի նվազում 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Սրանք բացասական միտումներ են, որոնք կառավարությունը պետք է հաշվի առնի և վերանայի իր քաղաքական գործունեությունը: Ցավոք սրտի, այն շարունակում է նախորդի նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը», - եզրափակում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

website by Sargssyan