Տիգրան Մուկուչյանի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախագահը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Տիգրան Մուկուչյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տվյալներ 2018թ. հարկային տարում ստացած եկամտի և դրամական միջոցների մասին:
Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 7 450 000 ՀՀ դրամ և 16 100 ԱՄՆ դոլար:
Հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 7 300 000 ՀՀ դրամ և 16 000 ԱՄՆ դոլար:
Տիգրան Մուկուչյանի եկամուտը 2018թ. հարկային տարում գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 10 183 783 ՀՀ դրամ: Տ. Մուկուչյանը 2011 թվականից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ