ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Ար­գե­լա­փա­կել են գլխա­վոր ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհները հերթով քանդվում են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտարարության տեքստը էապես փոխվել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
... Եթե ձեզ զրպարտել կամ վիրավորել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Հայտնի է դարձել Շրի Լանկայի պայթյունների համար կասկածվող ահաբեկչական խմբավորման անունը

Շրի Լանկայի իշխանությունները պարզել են, թե որ խմբավորման կողմից են իրականացվել ապրիլի 21-ին՝ Սուրբ Հարության օրը, երկրի եկեղեցիներում և շքեղ հյուրանոցներում որոտացած 8 պայթյունները, որոնք մինչ այժմ 290 մարդու կյանք են խլել:

Ինչպես գրում է New York Times-ը, ահաբեկչության համար մեղադրվում է իսլամիստ ծայրահեղականների «Ազգային Թհովֆիք Ջամաաթ» խմբավորումը, որը քիչ է հայտնի և մինչ այդ լուրջ հարձակումներ չի իրականացրել:

Իշխանությունների խոսքով՝ խմբավորումն աջակցություն է ստացել միջազգային ահաբեկչական խմբավորումներից:

Հաղորդվում է, որ Շրի Լանկայի անվտանգության ծառայությունը պայթյուններից առնվազն 10 օր առաջ զգուշացել է ծրագրվող հարձակման մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել, մինչդեռ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են զգուշացմանն անտեղյակ լինելու մասին:

Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է 24 կասկածյալի: Բացի այդ, հայտնաբերվել է բեռնատար, որը կարող էին օգտագործել հանցագործները:

Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի ահաբեկչությունների հետաքննությամբ:

website by Sargssyan