ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Ար­գե­լա­փա­կել են գլխա­վոր ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհները հերթով քանդվում են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտարարության տեքստը էապես փոխվել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
... Եթե ձեզ զրպարտել կամ վիրավորել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ֆիլիպիններում 6.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով 8 մարդ է զոհվել

 

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից ոչ հեռու գտնվող Պամպանգա շրջանում 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով 8 մարդ է զոհվել, որից 5-ը զոհվել են տների, 3-ը՝ մթերային խանութի փլուզման հետևանքով, հաղորդում է The Manila Times-ը:

Պամպանգա շրջանի դատախազ Լիլիա Պինեդայի խոսքով՝ ներկա պահին մի քանի մարդ գտնվում է Պորակ բնակավայրի սուպերմարկետի և չորսհարկանի շենքի փլատակների տակ: Փլուզումների վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում: Փլատակների տակից արդեն 20 մարդ է բերվել և հոսպիտալացվել:

Մինչ այժմ երկրաշարժից հետո 20 հետցնցում է գրանցվել: Առաջիկայում ևս 80 հետցնցում է ակնկալվում:

Երկրաշարժից հետո Պամպանգա շրջանի քաղաքների մեծ մասը հոսանքազրկվել է, փակվել է «Կլարկ» միջազգային օդանավակայանը:

 

 

 

website by Sargssyan