Ոստիկանները ապօրինի ծառահատում կատարած վարորդին, մեքենայով հանդերձ, ներկայացրել են բաժին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, բնապահպանության եւ ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս, Քարինջ գյուղի ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 1987 թ. ծնված Սամվել Մ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 0.6 խմ փայտանյութով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սամվել Մ.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել եւ հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, պատրաստել է 2019թ. ապրիլի 19-ին բենզասղոցով, Քարինջ գյուղի հարակից անտառից կաղնի տեսակի քամատապալ ծառից:
Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր: