ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սևան քաղաքում բուք է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը փակ է: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (առկա է մառախուղ):
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին (տեսանելիությունը 5 մ) և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում բուք է: Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Քաջարան, Գորիս, Կապան և Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում ձյուն է տեղում: Սյունիքի մարզի Քաջարան և Գորիս քաղաքներում առկա է մառախուղ:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 23 -ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար: