ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Ար­գե­լա­փա­կել են գլխա­վոր ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհները հերթով քանդվում են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազատվել է Հայաստանից տրված ցուցումով ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայտարարության տեքստը էապես փոխվել է ՔԱՂԱՔԱԿԱՆ
... Եթե ձեզ զրպարտել կամ վիրավորել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Լոս Անջելեսի Միասնական դպրոցների վարչությունը նախատեսում է ապրիլի 24-ը ազատ օր հայտարարել և փակել դպրոցները

 

Լոս Անջելեսի Միասնական դպրոցների վարչությունը նախատեսում է Հայոց ցեղասպանության հիշատակման օրն առավել նշանակալի դարձնել:

 

Ինչպես հաղորդում է abc7-ը, վարչության խորհուրդը նախատեսում է ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր և այդ օրը փակել դպրոցները:   
  
Նման առաջարկով հանդես է եկել խորհրդի անդամ Քելլի Գոնեսը՝ կոչ անելով ապրիլի 24-ը հայտարարել ազատ օր հաջորդ տարիների համար: Խորհուրդն ընդունել է բանաձևը, որը կոչ է անում վարչության ղեկավարին ազատ օր սահմանել:
  
«Այսօր պատմական օր է հազարավոր հայ աշակերտների և նրանց ընտանիքների համար» - շեշտել է Գոնեսը:

 

Նրա առաջարկած բանաձևը կոչ է անում ուշադրություն դարձնել, որ ուսուցիչները հավուր պատշաճի դասավանդեն Հայոց ցեղասպանության թեման դասարաններում:

 

website by Sargssyan