Ավտոներկրողների հարկային բեռի ավելացման հարցը լուծված է․ ՊԵԿ-ը տուգանքներ չի կիրառի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«15-20 հազար ավտոներկրող մեր համաքաղաքացիները մոտ 10 օր առաջ ԱԺ շենքի մոտ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել, իսկ մինչ այդ ինձ էին դիմել։
Խնդիրն այն է, որ երկրորդ մեքենան ներկրելիս, ներմուծելիս, եթե դա նվիրատվություն էր կատարվում, ապա դրա հետ կապված հարկային բեռ էր առաջանում, դրանք, կախված մեքենայի արժեքից, միլիոնավոր դոլարներ էին, ՊԵԿ-ը ծանուցել էր քաղաքացիներին, որ այդպիսի բեռ է առաջանալու, սակայն անմիջապես այդ օրը ես օպերատիվ հարց եմ հղել ՊԵԿ նախագահին, և ստացել եմ պատասխանն առ այն, որ արդեն իսկ կառավարության որոշմամբ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը գտնվում է ԱԺ-ում, հետադարձ ուժով կտարածվի, որ այդ վարչարարությունը ՊԵԿ-ը չանի մեր ավտոներկրողների նկատմամբ»,-այս մասին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու հավելեց, որ ավտոներկրողները, այնուամենայնիվ, դեռևս կծանուցվեն, որովհետեև դա օրենքի պահանջ է, սակայն որևէ հարկային բեռ չի առաջանա։