Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ամիսների ընթացքում մարդկանց աչքերը կբացվեն»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«10 տոկոս», «50 հազար», «100 տոկոս», «2 անգամ»… Կլոր թվերն ու նմանատիպ ցուցանիշներն ավելի շատ ոչ թե իրականության, այլ քարոզչական դաշտից են: Որպես կանոն, կլոր թվերը խաբում են: Խոսելով կառավարության կողմից պարբերաբար հրապարակվող թվերի մասին՝ «Փաստի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:

Նա բերեց վերջին օրինակներից մեկը՝ կապված 50 հազար նոր աշխատատեղերի հետ. «Նախ՝ դա երկու ձևով ներկայացվեց: ԵԽԽՎում ասվեց, որ ստեղծվել է 50 հազար նոր աշխատատեղ, որն աշխատաշուկայի տասը տոկոսն է: Իսկ Հայաստանում գրառման տեսքով ասվեց, որ ցուցանիշը ստվերից դուրս բերելու արդյունք է, այսինքն, թաքնված զբաղվածությունը բերվել է մաքուր դաշտ: Այնուհետև հայտարարվեց, որ դա աշխատաշուկայի 9 տոկոսն է, հետո ինչ-որ միջինացված թիվ ներկայացվեց: Սա խոսում է այն մասին, որ թվերի մանիպուլ յացիայի միջոցով քարոզչություն է իրականացվում, բնականաբար, դրական ֆոն ապահովելու համար»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրականության մեջ աշխատատեղեր ստեղծելու առարկայական քայլեր չենք տեսնում, իսկ կրճատումների մասով ամեն ինչ շատ հստակ է:

«Երբ իշխանության եկած մարդիկ ինչպես ծրագրային, այնպես էլ թիմային առումով անպատրաստ են, արդյունքում միայն քարոզչությամբ զբաղվելու հնարավորությունն է մնում: Ամեն ինչ շատ պարզ է՝ մարդիկ պատրաստ չէին և հիմա պետք է քարոզչուպատրաստ չէին և հիմա պետք է քարոզչություն անեն»,-ասաց նա:

Ա. Թևանյանի խոսքով, խնդիրը հաշվարկների մեթոդիկան չէ. «Եթե խոսքը վերաբերում է մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկին, ապա մեթոդիկան նույնն է: Նույնիսկ այդ մեթոդիկայով, ընդհանուր առմամբ, 2017թ.-ի համեմատ 2018-ն ավելի վատ ցուցանիշներ ուներ, մինչդեռ շատ արագ և կտրուկ թռիչքային աճ, ինչպես նաև եկամուտների տեսքով բյուջետային միջոցների աճ ու հսկայական ներդրումներ էր խոստացվում: Որքան էլ փորձեն համոզել, որ իրենց խոստումները գրեթե 100 տոկոսով կատարվել են, բայց այդ խոստումները հնչել են և չեն կատարվել: Սա քարոզչական շատ վատ հնարք է, որովհետև մարդիկ առարկայական են տեսնում, որ իրականությունն այլ է: Արդյունքում ստացվում է, որ իրենք կատարել են մի բան, որն, այսպես, թե այնպես, լինելու էր՝ «արևը դուրս էր գալու արևելքից և մտնելու էր արևմուտք»: Միայն սա է եղել: Մնացածի առումով, երբ չկատարվածը որպես կատարված է հայտարարվում, հարվածում է խոսքի արժեքին: Իսկ երբ կառավարության խոսքն արժեզրկվում է, կարող է բերել համակիրների նվազեցմանը»:

Նույն թվերի և իրականության համադրելիության համատեքստում Ա. Թևանյանը նշեց, որ հանրության տարբեր շերտերի կողմից նոր իշխանություններից դեռ սպասելիքներ կան. «Բայց այդ սպասելիքները կամաց-կամաց նվազում են, և մարդկանց մոտ հարցեր են առաջանում: Ասել, որ նրանք ամբողջությամբ կորցրել են վարկանիշը, ճիշտ չի լինի: Նոր կառավարությունը բավականին բարձր ստարտային պայմաններ ուներ, բայց ժամանակի ընթացքում մսխում է դրանք: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ սպասումներհիասթափությունների իրար հաջորդող զարգացումներ կլինեն և արդեն ամիսների ընթացքում մարդկանց աչքերը կբացվեն, արդյունքներն էլ արդեն առարկայական ու տեսանելի կլինեն»:

Ա. Թևանյանն առանձնացրեց գլխավոր փորձությունը: «Այդ փորձությունը լինելու է այս ամռանը՝ կապված գյուղոլորտի հետ: Պետք է տեսնենք, թե կառավարությունն ի՞նչ է անելու, և գյուղացին ինչպե՞ս է իրացնելու իր մթերքը: Սա շատ կարևոր է, որովհետև այդ առումով խնդիրներ են առաջացել: Սա անկյունաքարային է դառնալու՝ նոր կառավարության նկատմամբ վերաբերմունքի ձևավորման առումով: Բացի այդ, ես շատ կարևոր թիվ կցանկանայի նշել, կուզենայի հիշեցնել, որ մեր արտաքին պարտքի սպասարկումը և պարտքի մարումը 2020թ.-ի համար մոտ մեկ միլիարդի չափ է: Դա մեր բյուջեի մոտ մեկ երրորդի չափ է: Ի՞նչ է մեզ սպասվում 2020թ.-ին: Սա հասկանալու համար 2019թ.-ին պետք է քայլեր անենք: Նշվածը լուրջ խնդիր է տնտեսության համար, ենթադրում է նաև լուրջ ճնշումներ բյուջեի և բիզնեսի վրա: Եթե կառավարությունը որոշի, որ պոպուլիստական քայլերով, անցումային արդարադատությամբ ու մեղավորության կանխավարկածով գումարներ պետք է հայթայթի, որ տնտեսության ու բյուջեի ծախսերը սպասարկի, վիճակն ավելի է վատանալու: Այդ դեպքում մենք բավականին լուրջ ցնցումների դաշտ ենք մտնելու: Հակառակ քայլերը պետք է անել: Պետք է հանդարտեցնել մթնոլորտը, բիզնեսի համար որոշակիության պայմաններ ստեղծել և զերծ մնալ քաղաքական ցնցումներից ու հետապնդումներից: Սա է կարևոր խնդիրը, ինչը կառավարությունում, ցավոք, դեռ չեն հասկանում»,-ասաց նա:

Նա հավելեց, որ տնտեսության մեջ այսօր ամենակարևոր և վտանգավոր խնդիրը մասնավոր սեփականության ինստիտուտի վտանգումն է: «Երբ այդ ինստիտուտը վտանգվում է, ներդրումային ծրագրեր, միջավայր ու բիզնեսի զարգացում ակնկալելը բավականին բարդ է: Մասնավոր բիզնեսի դեմ հեղափոխական տեխնոլոգիաներ են կիրառվում, մարդիկ չեն կարողանում աշխատել: Օրինակները մի քանիսն են: Նոր իշխանությունները խոսում են այն մասին, թե կոռուպցիա չկա, իրենք բիզնեսը իշխանությունից տարանջատում են և այլն, և այլն: Իրականությունն այլ է»,-ընդգծեց Ա. Թևանյանը՝ հավելելով նաև, որ բիզնեսի վերաբաշխման առումով կան «սողացող» գործընթացներ:

«Հենց այդ նույն լոզունգները, կարգախոսները և քարոզչական հնարքները կիրառվում են, որ այդ ամենը քողածածկվի: Հայաստանում կա և՛ բիզնեսի վերաբաշխում, և՛ կոռուպցիա, և՛ բացասական ցուցանիշներով արդյունքներ»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի