Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հանքարդյունաբերության հարցում վարչապետը պետք է քաղաքական կամք դրսևորի»

ИНТЕРВЬЮ

Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ հանրության և պետության ուշադրության կենտրոնում: Մի կողմից պետական պաշտոնյաները նշում են, որ Ամուլսարի և Թեղուտի հանքերը կվերագործարկվեն, եթե բնապահպանական համալիր փորձաքննությունների արդյունքում պարզվի, որ ռիսկերը կառավարելի են, իսկ մյուս կողմից հասարակությունը, հանքերի շահագործման դեմ պայքարող բնապահպաններն անթույլատրելի են համարում նման որոշումը:

Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ հանքերի շահագործման հետ կապված շատ «եթե»-ներ կան, որոնք մեկը մյուսին հակասում են: Օրինակ, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեռ ամենասկզբում բնապահպանները նամակներ էին գրել բոլոր այն բանկերին, որոնք պետք է ֆինանսավորեին ծրագիրը՝ տեղեկացնելով ռիսկերի մասին:

«Երբ Ամուլսարում սկսեց աշխատել «Լիդիանը», տեղի բնակիչներից բավականին մեծ գումարներով հողեր գնվեցին, սկսեցին գումարներ բաժանել բնակչությանը, որպեսզի մարդիկ չբողոքեն: Սկզբնական շրջանում՝ լսումների ժամանակ, երբ բնապահպանները խոսում էին ռիսկերի մասին, տեղի բնակչությունն այդ ժամանակ այլ դիրքորոշում ուներ, որի վրա հիմնվելով՝ «Լիդիան ինթերնեյշնլը» հիմա հաճախ պնդում է, որ հանրային լսումներ եղել են, և իրենք համաձայնության են եկել բնակիչների հետ: Նախկինում տեղի բնակիչները սատարում էին այդ կազմակերպությանը, իսկ հետագայում, երբ հասկացան, որ բնապահպանական, առողջապահական լուրջ խնդիրներ են ծագելու, ընդվզում սկսվեց», - ասում է բնապահպանը:

Նա հիշեցնում է, որ տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների, հանրային լսումների, քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ այս հանքի շահագործումը մեր պետությանն անհրաժեշտ չէր: «Հարց է ծագում՝ ո՞ւմ քմահաճույքով կամ որոշմամբ այս հանքավայրը շահագործվեց՝ առանց հաշվի առնելու, թե ինչպիսի վնաս կարող է այն պատճառել շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը: Սա Հյուսիս- հարավ ճանապարհը չէ, որը լուրջ ստրատեգիական նշանակություն ունի, ի վերջո, այս հանքը կարող է չաշխատել», կարծում է Ադամյանը:

Բնապահպանը նաև նշում է, որ շատ փորձագետներ պարբերաբար ասում են, որ իրենք խնդիրներ են տեսնում Սևանի, Ջերմուկի խորքային ջրերի հետ կապված: «Շրջակա միջավայրի փորձաքննություն, ապացույց չկա, որ այդ հանքը ազդեցություն չի ունենա Ջերմուկի խորքային ջրերի վրա: Սակայն այդ փաստը հաշվի չի առնվում: Ասվում է, որ կա շահերի բախում, և տեղի փորձագետները չեն կարող հետազոտություններ անել: Սակայն ես հակառակ կարծիքն ունեմ, քանի որ տեղի փորձագետներն ավելի ճիշտ են գնահատում իրավիճակը», - շեշտում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ երբ ժամանակին հանդիպել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, խոսել վտանգների մասին, Կարապետյանն ասել է, որ ամեն ինչ արդեն արված է, և եթե «Լիդիանը» Հայաստանին դատի տա, ապա պետությունն ի վիճակի չի լինի խոշոր գումարներ վճարել: 

«Ես համաձայն չէի նախկին վարչակարգի հետ, հիմա էլ համաձայն չեմ պարոն Փաշինյանի հետ, որը հանքերի վերագործարկման մասին խոսում է «եթե»-ներով: Պետք է ընդունենք քաղաքական որոշում, ոչ ասենք այդ հանքավայրին, որովհետև բոլորս, այդ թվում՝ վարչապետը, հասկանում ենք՝ ինչպիսի վտանգներ կան հանքավայրի վերագործարկման դեպքում: Այն գտնվում է Ջերմուկի տարածքում, իսկ Ջերմուկը համաշխարհային մակարդակի առողջարան է, դրա կողքին չի կարող հանքավայր գործել: Միայն դա պետք է բավարար լիներ, որ ներկայիս կառավարությունը ձեռքը խփեր սեղանին և ասեր՝ նախկինում սխալ է գործվել, հիմա մենք դեմ ենք հանքի վերագործարկմանը: Այս հարցում վարչապետը քաղաքական կամք պետք է դրսևորի և ասի ոչ հանքավայրերի շահագործմանը», - հավելում է Սիլվա Ադամյանը:

Խոսելով առհասարակ հանքարդյունաբերության մասին, զրուցակիցս նշում է, որ բոլոր այն հանքավայրերը, որոնք կան և աշխատում են, դրանց պարագայում այլևս ոչինչ չենք կարող անել: «Մենք չպետք է կանգնեցնենք դրանց աշխատանքը, այլ ստիպենք, որ դրանք աշխատեն՝ պահպանելով բնապահպանական նորմերը: Չպետք է որևէ այլ տարածքում նոր հանքեր բացենք: Պետք է կարգի բերենք հանքարդյունաբերության ոլորտը և սահմանափակվենք դրանով: Ի վերջո, հանքարդյունաբերողն ունի միայն մեկ նպատակ՝ լցնել սեփական գրպանը, իսկ պետության և ժողովրդի ստացած օգուտը շատ քիչ է և համեմատելի չէ պատճառված վնասների հետ», - եզրափակում է բնապահպանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США