Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բարձր վարկանիշի միֆը. ռեյտի՞նգ, թե՞ հակառեյտինգ

АНАЛИТИКА

Սերժ Սարգսյանի հրաժարականի առաջին տարեդարձի օրը, որը նոր իշխանությունը նույնացնում է հեղափոխության հաղթանակի հետ, Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սիվիլնեթի» խմբագրություն ու բացառիկ հարցազրույց տվել կայքին։

Իրադարձությունն, անշուշտ, գովելի է՝ հատկապես նոր քաղաքական մշակույթի ձևավորման տեսանկյունից, որովհետև Երրորդ հանրապետության պատմության մեջ առնվազն հիշելի չեն դեպքերը, երբ պետության առաջին դեմքն այցելում է ոչ պետական լրատվամիջոց ու, այսպես ասած, չնախապատրաստված հարցազրույց տալիս լրագրողին։ Հարցազրույցի ձևաչափն ու բովանդակությունը նույնպես հետաքրքիր էին.այն դուրս էր զուտ օֆիցիոզ տրամաբանությունից ու դրանով իսկ՝ հետաքրքիր ու բովանդակալից։

Այնուամենայնիվ, այս հարցազրույցում ևս Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ձերբազատվել իր իշխանությունը ֆետիշացնելու գայթակղությունից։ Լրագրողի դիտարկմանը, թե հեղափոխությունից հետո իր վարկանիշն ընկնում է, վարչապետը պատասխանել է. «Ես համաձայն չեմ, որ իմ վարկանիշն ընկել է, որովհետև այն վերաբերմունքը, որ եղել է իմ նկատմամբ մեկ տարի առաջ, հիմա էլ կա: Դա չի նշանակում, որ բոլորը գոհ են կառավարության գործունեությունից, այն ժամանակ էլ գոհ չէին ընդդիմության գործունեությունից: Կա ուրիշ իրողություն. Հայաստանի ժողովուրդը գիտի, որ իր կառավարությունն իրեն չի խաբում, որ իր վարչապետն իրեն չի թալանում, գուցե սխալվի և սխալվում է, գուցե ամեն օր սխալվի, բայց իրականն այն ամենը չէ, որ մարդիկ նկատում են, որ չկա, իրականն այն է, որ կա, բայց մարդիկ դրանք չեն նկատում»:

Իհարկե, աշխարհում թերևս չկա որևէ իշխանություն՝ լինի դեմոկրատական, թե ավտորիտար, որը հեշտությամբ ընդունի այն փաստը, որ իր վարկանիշն անկում է ապրել։ Մյուս կողմից՝ նման դեպքերում իշխանություններն աստիճանաբար կտրվում են իրականությունից, իրենց համար ձևավորում են վիրտուալ իրականություն, որտեղ պարարտ հող է առաջանում սեփական անսխալականության համար։

Եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ու նրա կառավարության վարկանիշն անկում չի ապրել, ապա դա բանվ էլ չի խոսում մեր պետության ժողովրդավարական էության կամ հասարակության հասունության մասին։ Նախ՝ հեղափոխությունը մասշտաբային իրադարձություն է, որին մասնակցում են ավտոնոմ օրակարգ ունեցող բազմաթիվ քաղաքական ու հասարակական խմբեր ու շատ բնական է, որ հաղթանակից հետո նրանց ճանապարհները բաժանվում են։ Այլ խոսքով՝ հեղափոխության հաղթանակի հենց մյուս օրն արդեն ձևավորվում է միանգամայն նոր իրավիճակ, որը զգալիորեն թուլացնում է կոնսոլիդացիան։ Երկրորդ՝ հեղափոխությունները, որպես կանոն, ձևավորում են հասարակական մեծ սպասումներ, որոնք օբյեկտիվորեն չեն կարող իրականանալ ամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում, հետևաբար՝ ժամանակի ընթացքում առաջանում են դժգոհություններ ու այն կրող խմբեր։

Մյուս կողմից՝ հեղափոխություններին հաջորդում է հասարակական տրամադրությունների բնական սեգմենտացիան, ինչի հետևանքով քաղաքական հիմնական սուբյեկտները վերագտնում են իրենց բնական վարկանիշները։ Ավելորդ չէ նշել, որ հեղափոխությունները հաղթում են ոչ թե դրա առաջնորդի բարձր վարկանիշի, այլ գոյություն ունեցող համակարգի բարձր հակառեյտինգի շնորհիվ։ Ուրեմն, կարելի է ենթադրել, որ ժամանակի ընթացքում ՀՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի հակառեյտինգի մակարդակը նվազել է, ինչն իր հերթին բերում է հեղափոխական թիմի վարկանիշի բնական անկմանը։

Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ վարչապետի ու կառավարության վարկանիշն անկում կարող է ապրել նաև ոչ արդյունավետ կառավարման կամ ներիշխանական գզվռտոցի հետևանքով։ Նման դրսևորումների պակաս հետհեղափոխական Հայաստանում պարզապես չկա։

Թյուր է այն կարծիքը, որ տևական ժամանակ հասարակությունն իշխանությանը կարող է վստահել միայն այն պատճառով, որ այն թալանչի կամ կոռումպացված չէ։ Հասարակությունը չի կարող իշխանությանը երախտապարտ լինել միայն նրա համար, որ այն հետևում է օրենքի տառին. դա դեռ իշխանության արդյունավետության ցուցիչ չէ, մարդիկ կառավարման որակը չափում են իրենց բարեկեցությամբ, անվտանգության մակարդակով։

Այս բոլոր գործոնները հուշում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անցած մեկ տարվա ընթացքում անկում ապրել է։ Իշխանության համաժողովրդականության պատրանքը պահպանվում է իներցիայով ու պայմանավորված է օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով։ Օրինակ՝ երկրում դեռ ձևավորված չէ ինստիտուցիոնալ ընդդիմություն կամ իրական այլընտրանք, հետևաբար՝ անգամ խորհրդարանական ընդդիմությունը դեռևս հանրային բողոքի տրանսլ յատոր չէ, ինչն իշխանությանը թույլ է տալիս դիմել քարոզչական մանիպուլ յացիաների ու հասարակությանը կոնսոլիդացնել՝ վերջինիս վախեցնելով նախկին համակարգի ռեստավրացիայի վտանգով։ Սակայն սա հասարակության իռացիոնալ կոնսոլիդացիա է, որը կարճաժամկետ էֆեկտ ունի։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяются