Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պիրանիաներ. սարսափազդու գիշատիչնե՞ր, թե՞ վախկոտ ձկնիկներ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Պիրանիաները Ամազոն գետում ապրող արյունարբու և կատաղի ձկներ են, որոնք խժռում են գետի մեջ ընկած ամեն կենդանի արարածի։ Ընդ որում, գիտնականները հաշվարկել են, որ պիրանիաների վտառը, օրինակ, ջրի մեջ ընկած կովին «մաշկում» է 2 րոպեում, կոշտ միս ունեցող ալիգատորին՝ 5 րոպեում, իսկ մարդուց ոչինչ չթողնելու համար նրանցից պահանջվում է ընդամենը 40 վայրկյան։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Բանն այն է, որ պիրանիան իրոք վտանգավոր է, սակայն միայն վտառում։ Միայնակ պիրանիաները համարյա երբեք չեն հարձակվում մարդու կամ կենդանու վրա։ Այնպես որ, այս ձկները լուրջ վտանգ չեն ներկայացնում Ամազոնի ավազանում ապրող մարդկանց համար։ Պորտուգալերենից թարգմանաբար «պիրանիա» նշանակում է ծովահեն։ Այս ձկնատեսակը ունի ամուր և սուր ատամներ և ունակ է մեկ կծելով կոտրել ծառի ճյուղը, անգամ հաստ ձկնորսական կարթերը չեն դիմանում նրանց ատամներին։ Պիրանիաների ընտանիքի ձկնատեսակների կեսը սնվում է բացառապես ջրային բույսերով և ջրի մեջ ընկած պտուղներով, իսկ մյուս կեսն իրոք գիշատիչ է, սակայն սրանցից միայն 4 տեսակն է վտանգ ներկայացնում տաքարյուն կենդանիների, նաև մարդու համար։ Պիրանիաներն իրոք, այսպես ասած, «փափուկ խաղալիքներ» չեն, սակայն սարսափազդու պատմությունները և արկածային ֆիլմերն այն մասին, թե ինչպես են պիրանիաները խժռում մարդկանց, իրականում մոլորություն են։ Բանն այն է, որ մարդիկ հանգիստ լողում, լողանում և լվացք են անում Ամազոնի ջրերում, և, ինչքան էլ զարմանալի է, պիրանիաներով վխտացող այդ ջրերում ոչ մեկին չեն կծում կամ խժռում։ Այնուամենայնիվ, իրոք գրանցված փաստեր կան, երբ պիրանիաները կծել են մարդկանց, սակայն սրանք եզակի դեպքեր են։ Ընդ որում, անգամ դեռևս չի արձանագրվել դեպք, որ մարդը մահանա պիրանիաների վտառի հարձակման հետևանքով։ Նշենք, որ Ամազոնում ավելի մեծ վտանգ են ներկայացնում արտաքինից ոչ սարսափելի սկատները։ Նշենք, որ պիրանիաների յուրահատուկ մետաբոլիզմը թույլ չի տալիս այդ ձկներին մեկ շաբաթից շուտ սնունդ ընդունել։ Հենց այս «վատ սովորությունն» էլ պատճառ է դարձել, որ սոված ձկնիկը անմիջապես կատաղորեն հարձակվի պոտենցիալ սննդի վրա, եթե անգամ դա խոշոր կաթնասուն է։ Իրականում պիրանիաներն էլ թշնամիներ ունեն, դրանք են՝ կայմանները, դելֆինները և, ինչքան էլ զարմանալի է, Ամազոնի հնդկացիները։ Հնդկացիների համար պիրանիան ոչ թե սարսափ է, այլ դելիկատես:

Նշենք, որ պիրանիաները ներկայումս հանդիսանում են նաև ակվարիումային ձկներ։ Ընդ որում, սիրողները իրենց ակվարիումներում պահում են անգամ պիրանիաների ամենակատաղի տեսակներից։ Ի դեպ, նրանք չեն բողոքում իրենց այդ «ընտանի կենդանիներից»։ Ավելին, նշում են, որ ակվարիումում պիրանիան շատ վախկոտ է, անհետաքրքիր և քիչ շարժուն, իսկ ակվարիումի պատին հարվածելիս անմիջապես շրջվում է կողքի, իջնում հատակն ու սատկած ձևանում, և միայն յուրահատուկ դեպքերում՝ ինքնապաշտպանության ժամանակ են նրանք գործի դնում իրենց սուր և ամուր ատամները։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել