Ինձ համար շատ թանկարժեք բաղադրատոմս․ ներկայացնում եմ իշլի քյուֆթա պատրաստելու տատիկիս բաղադրատոմսը
ԼԱՅՖՏատիկիս բաղադրատոմսերի գրքից ներկայացնում եմ իշլի քյուֆթայի բաղադրատոմսը՝ շատ թանկ բաղադրատոմս ինձ համար։
Բաղադրամասեր
Միջուկի համար՝
300 գրամ տավարի կիսայուղոտ փափկամիս,
300 գրամ գլուխ սոխ,
1 հատ ձու,
ալյուր,
100 գրամ կարագ յուղ,
կանաչիներից ՝ մաղադանոս,
աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի
Վերին շերտի համար՝
300 գրամ անյուղ տավարի փափկամիս,
300 գրամ բլղուր,
50 գրամ գլուխ սոխ,
1-2 հատ կիտրոն
Պատրաստման եղանակը
Մսաղացով աղացեք միսը 2 անգամ, միջուկինը՝ առանձին, վերին շերտինը՝ առանձին։
Սոխառած արեք, ավելացրեք միջուկի միսը, համեմեք աղով և համեմունքներով և վրան ավելացրեք մանր կտրատած մաղադանոսը։ Լավ խառնեք։
Երբ անջատեք գազօջախը, վրան ավելացրեք մի քիչ այլյուր, ձու, կարմիր և սև պղպեղ և, եթե պետք է, մի փոքր տաք ջուր, որպեսզի միսը չկորցնի կպչողականությունը:
Վրայի շերտի մսին խառնեք աղացած բլղուրը, աղ, պղպեղ։
Ստացված զանգվածով գնդեր պատրաստեք, լցոնեք միջուկով և կիտրոնի ձև տվեք:
5-8 րոպե եփեք եռացող ջրի մեջ։
Մատուցեք կիտրոնով։