Ереван, 07.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քաղաքացու օրվա խորհուրդը՝ ըստ քաղաքագետի

ИНТЕРВЬЮ

Նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից մեկ տարի անց` այսօր կնշվի «Քաղաքացու օրը»: Քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ զրուցել ենք թե՛ օրվա, թե՛ հետհեղափոխական շրջանում առկա խնդիրների մասին: Անդրադառնալով նախ «Քաղաքացու օրվան»՝ Գագիկ Քեռյանն ընդգծում է, որ տոնի խորհուրդն այլ է:

«Այդ խորհրդի համատեքստում «ի՞նչ է ստացել ՀՀ քաղաքացին, որ հիմա էլ դուրս գա ու քաղաքացու օր նշի» շեշտադրումներն այդքան էլ ճիշտ չեն: Մեկ տարի առաջ այդ օրը քաղաքացիական հասարակությունը հաղթանակ տարավ, ու քաղաքացիական հասարակության ճնշման ներքո իշխանափոխություն տեղի ունեցավ: Սա որպես հաղթանակ է դիտվում, որովհետև, ըստ էության, 1991թ. անկախության հռչակումից մինչև 2018 թվական մենք չենք ունեցել որևէ դեպք, երբ իշխանությունը փոխվեր քաղաքացիական հասարակության ճնշման ներքո: Հայաստանում միշտ ընտրությունների միջոցով էր իշխանափոխության փորձ արվում, բայց չէր հաջողվում: Այս անգամ տեղի ունեցավ առանց ընտրությունների՝ քաղաքացիական հզոր շարժման հետևանքով: Անկախության շրջանից քառորդ դար անց տեղի է ունեցել իշխանափոխություն՝ քաղաքացու ակտիվության ճանապարհով: Սա է օրվա առանձնացման իմաստը: Սա է «Քաղաքացու օրվա» խորհուրդը, իսկ թե նոր իշխանության օրոք քաղաքացին ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել, դա այլ հարց է: Դա կերևա հաջորդ ընտրությունների կամ այլ քաղաքական գործընթացների ժամանակ, որոնց ընթացքում մարդիկ կարտահայտեն իրենց վերաբերմունքը: Եթե այն բացասական եղավ, բնականաբար, քաղաքացու կողմից չի դիտարկվի որպես իրենց շահերի պաշտպանության կառավարություն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: 

Շարունակելով՝ նա ընդգծեց. «Մենք չպետք է մոռանանք, որ 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններով իշխանափոխությունն ամբողջությամբ չտվեց այն լծակները, որոնք հնարավոր կդարձնեին քաղաքացու կյանքի, կեցության, իրավական վիճակի փոփոխությունը: Պատճառն այն էր, որ մինչև դեկտեմբերյան ընտրություններ, ըստ էության, երկիշխանություն էր: Իշխանափոխության գործընթացն ամբողջությամբ ավարտվեց միայն 2018 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններով: Եվ մենք, ըստ էության, փաստացի նոր իշխանության լիարժեք գործունեության ժամանակաշրջանը կարող ենք համարել 2019թ. հունվարից մինչ օրս ընկած ժամանակահատվածը: Ընդամենը 4 ամիս, որն արդյունքների մասին խոսելու համար շատ քիչ ժամանակահատված է»:

Այդուհանդերձ, քաղաքագետն առանձնացրեց հետհեղափոխական շրջանում առկա այն կարևոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք լուծումների անհրաժեշտություն ունեն:

«Ամենաառաջնահերթ խնդիրը ԼՂ հակամարտության լուծման ինչ-որ մի տարբերակ գտնելն է, ինչը կունենա իր շղթայական դրական ազդեցությունը: Այսինքն, Հայաստանը հնարավորություն կունենա դուրս գալ տրանսպորտային, տնտեսական և քաղաքական շրջափակումից, ինչը պարտադրվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Այդ տարբերակը հնարավորություն պետք է տա շնչել կոմունիկացիաների իմաստով: Հնարավորություն կտա պաշտպանական, ռազմական ոլորտից մեծ ռեսուրսներ և միջոցներ հանել ու դրանք ուղղել դեպի տնտեսական ու սոցիալական ոլորտ: Այս հանգամանքն արդեն իսկապես լուրջ հեղաշրջիչ և առաջընթաց քայլ կլինի, եթե, իհարկե, հաջողվի վերոնշյալ հարցով առաջ գնալ: Սա ամենամեծ

խնդիրն է, որը թե՛ նախկին, թե՛ նոր իշխանությունները չեն կարողացել լուծել»,-նշեց մեր զրուցակիցը:

Գարիկ Քեռյանն առանձնացրեց նաև ներդրումների համար բարենպաստ տնտեսական դաշտի ստեղծման անհրաժեշտությունը:

«Ըստ իս, այդ հարցը լուծված չէ, և հիմա այդքան մեծ ներդրումներ չեն նկատվում: Բացի այդ, անհրաժեշտ է հարկային, մաքսային այնպիսի քաղաքականության մշակում, ինչը թույլ կտա թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողների համար Հայաստանն ընկալել որպես տնտեսապես ձեռնտու երկիր: Մյուս հարցը սոցիալական հավասարության ապահովումն է, որովհետև սոցիալական ծայրահեղ անհավասարությունն այսօր հանգեցնում է արտագաղթի շարունակմանը: Սա արդեն մեր ազգային անվտանգության խնդիրն է. աշխարհը բաց է, սահմանները՝ ևս, և կան շատ բարեկեցիկ երկրներ: Մեր ժողովուրդն էլ խելացի է, նախաձեռնող, աշխատասեր և բարեկեցիկ երկրներում նա շատ արագ է իր ապագան կերտում: Եթե Հայաստանը մնաց հայերի համար ապրելու ամենաանհարմար երկիրը, սա կնշանակի, որ մենք լավ հայրենիք ու լավ ապագա չենք կերտում: Սա խնդիր է: Եթե այդ խնդիրը լուծվի, Հայաստանը փոխի իր կերպարն ու դառնա ներգաղթի երկիր, այդ դեպքում կարող ենք ասել, որ դա իսկապես հաղթանակ է, ինչը կապահովի նաև մեր գոյությունը տարածաշրջանում»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Скрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов Экс-омбудсмен: Азербайджанцами разрабатываются новые шаги по захвату Армении Погода в Армении К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры Архиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую Армению В Армении обсудили ход работ по повторному продлению срока эксплуатации Армянской АЭС Нефть Brent подорожала до $83,25 за баррель Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Движение во главе с предстоятелем Тавушской епархии продолжает марш на Ереван Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК? Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Мы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в Армении Депутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа Баграта В Ереване сильным ветром повреждены крыши и деревья Арман Тер-Товмасян назначен исполняющим обязанности директора Ереванского зоопарка Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощь В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулеза На территории Армении есть закрытые автодороги ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯ Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении