Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փա­շի­նյա­նը Մար­տի 1-ն օգ­տա­գոր­ծում է մրցա­կից­նե­րին պայ­քա­րից հա­նե­լու հա­մար. Ռուսաստանյան մամուլ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

eurasia.expert-ը ««Թավշյա հեղափոխության» մեկ տարին. ի՞նչ փոխեց Փաշինյանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է Քաղաքացու օրը` տոնակատարություն ի նշան 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն, այն պետք է դառնա «այնպիսի տոն, ինչպիսին եղել է հեղափոխությունը»: Հայաստանում «թավշյա հեղափոխության» հաղթանակից մեկ տարի է անցել, և շատ բան է փոխվել: Այնուամենայնիվ, չնայած սոցիալական, քաղաքական, տնտեսական և այլ բնագավառներում իրավիճակը դեռևս չի կայունացել, Հայաստանի կառավարությունը որոշել է «Քաղաքացու օր» նոր տոն ունենալ: Հիմա կարևոր է հասկանալ այն իրադարձությունների տրամաբանությունը, որոնք տեղի ունեցան և տեղի են ունենում Հայաստանում: Հայաստանում քաղաքական փոփոխությունները չի կարելի անվանել «հեղափոխական», քանի որ հետագա իրադարձությունները ցույց են տալիս, որ իրականում այս ամենը էվոլ յուցիոն է: Սա պարադոքս է, որը կապված է արմատական վերափոխումների ակնկալիքի և արդյունքում իշխանափոխության սահմանադրական գործընթացի դանդաղընթաց հոսքում սկսված փոփոխությունների հետ: Նկատենք, որ բոլորը «արմատական» ակնկալիքներ ունեին, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հակառակորդները, ինչը նկատվում է ընդդիմադիր ԶԼՄ-ների հռետորաբանության մեջ: Ի՞նչն է հիմք տալիս այդպիսի մտքերի: Նախ և առաջ տնտեսության մեջ արմատական փոփոխությունները տեղի չեն ունեցել, ինչպես նաև չկան կանխատեսված «արագ վերելքները» և «սարսափելի ձախողումները»: Երկրորդն այն է, որ իշխանական ինստիտուտները շատ դանդաղ են փոխվում, ինչը պայմանավորված է երկրի քաղաքականության և տնտեսության հիմնարար փոփոխությունների առումով կառավարության ծրագրի բացակայության հետ: Մեկ այլ հետաքրքիր դիտարկում ևս՝ անգամ իշխանության բարձր լեգիտիմության պայմաններում Փաշինյանը ունակ չէ մոբիլիզացնել բնակչությանը ոչ ժողովրդահաճո քաղաքական որոշումներ կայացնելու համար, քանի որ քաղաքական հայտարարությունների պոպուլիստական ոճը և իշխանության ոչ բռնի փոփոխության տրամաբանությունը հեղափոխական զանգվածներին «հանել» են որոշումների կայացման գործընթացից: Արդյունքում բնակչությունը մնացել է մեծ սպասելիքներով, իսկ այսօրվա իշխանությունները չեն կարող հրաժարվել օրենսդրական դաշտում, ինչպես նաև քաղաքական համակարգում փոփոխություններ կատարելու հարցում «զգուշավոր» գործողություններից: Կառավարության և խորհրդարանի ամենօրյա բյուրոկրատական աշխատանքին անցնելը մեծապես հարվածել է «հեղափոխական աճի» իմիջին: Բացի դրանից, հասարակության մեջ բուռն դժգոհություն են առաջացնում պաշտոնյաների պարգևավճարները և ժողովրդի բյուջեից այլ «անհասկանալի» ծախսերը: Այս համատեքստում նոր կառավարության և հասարակ քաղաքացիների միջև թյուրըմբռնումն ավելի ու ավելի է խորանում: Եթե խորհրդանիշների մասին խոսենք, ապա ստացվում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանք ներկայացնելով՝ ընտրել են որպես «հեղափոխական դիցաբանության հիմնական ոճրագործ»: Բացի դա, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանը, այնպես էլ հիմա Փաշինյանը 2018 թվականի մարտի 1-ն օգտագործում է մրցակիցներին պայքարից հանելու համար, ինչի արդյունքում տուժում է այս ողբերգական իրադարձության վերլուծության օբյեկտիվությունը: Այսօր իշխանությունները դիմում են հանրային գիտակցության մանիպուլ յացիաների, քանի որ անգամ հեղափոխական պայքարի խորհրդանիշները չեն արտացոլում սեղմող սոցիալական խնդիրները: Հասարակության հիասթափությունը կսկսի դրսևորվել դժգոհության և քաղաքական զարգացման ռազմավարությունը չհասկանալու մեջ: Հիմնական խնդիրը սոցիալական բնագավառում հավասարակշռված քաղաքական որոշումների և արագ արդյունքների բացակայությունն է: Նույնիսկ նեոլիբերալ բարեփոխումների հաջողությունը, որի արդյունքը կարելի է ակնկալել առնվազն մեկ տարի անց, չի կարող ապահովել հասարակական կարծիքի կայունությունը և կհանգեցնի արմատականացման: Դրական պահերից, որոնք նպաստում են իշխանությունների նոր ներկայացուցիչների բարձր վարկանիշին, կարելի է առանձնացնել բաց լինելը, կայուն փոխադարձ կապը բնակչության հետ տարբեր տեղեկատվական կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով: Առհասարակ կոռուպցիայի դեմ պայքարը նույնպես իշխանության լեգիտիմությունը ապահովող հիմնական գործոն է: Ահա հենց այս պայմաններում էլ Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն տոնել իրենց նոր տոնը: Ի դեպ, այս նշանակալի տոնակատարության մեծ ծախսերը ևս (124 մլն դրամ) քննադատության պատճառ են դարձել ամբողջ երկրում: Տոնի բովանդակության վերաբերյալ հասարակական քննարկումներ չեն եղել: Սա է Հայաստանում փոփոխությունների էությունը. ցավոք, հեղափոխական տրամադրությունները հասարակության համախմբման համար հիմք չեն դարձել, այլ ընդհակառակը: Ինչ վերաբերում է «քաղաքացու տոնին», ապա մարդիկ դրան նայում են «սոցիալական ակնոցներով», երկրում առկա աղքատության 27 տոկոս մակարդակի ֆոնին: Տարվա ընթացքում շատ բան է փոխվել, սակայն բնակչության ակնկալիքները հիմնականում վերաբերել են սոցիալական ոլորտին, որտեղ դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ: Իշխանության թափանցիկությունը, խոսքի ազատությունը, քաղաքական գրաքննության բացակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և այլ երևույթները պետք է համակարգվեն և համապատասխանեցվեն հայոց պետականության զարգացման ընդհանուր տրամաբանությանը: «Հեղափոխական» իրադարձությունների հիմնական հետևանքը եղել է իշխանության կառուցվածքի փոփոխությունը և ներպետական ու հանրային հարաբերությունների թափանցիկության բարձրացումը, բայց միևնույն ժամանակ ներքին քաղաքականության մեջ պահպանվում է բարձր մակարդակի անորոշությունը: Քաղաքացու օրը պետք է լինի միասնական տոն բոլոր քաղաքացիների համար, այլ ոչ թե հասարակության երկատվածության ապացույց: Այս համատեքստում սիմվոլները կարևորագույն դեր են խաղում ներկայումս և խաղալու են նաև ապագայում:

Կամո Խաչիկյան

Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»