Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

ՄՇԱԿՈՒՅԹ

«Փաստ» օրաթերթը շարունակում է «Շաբաթօրյա ընթերցումներ» շարքը՝ ներկայացնելով ժամանակակից գրողների ստեղծագործություններից: Արժեքներից հեռացող, մշակույթից ու գրականությունից հեռացող մեր ժամանակներում մի խոր անդունդ կա, որ պիտի կաթիլ-կաթիլ լցվի: Պիտի լցվի միասնական ջանքերով, գիր ու գրականության ամեն մի տողով, ամեն մի բառով: Այս գործում մեզ մեծապես աջակցում է Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, ինչի համար շնորհակալ ենք:

ՏԱԹԵՎ ՄԱՂԱՔՅԱՆ

ԱՆ­ՀԱՅՏ ՆԿԱՐ­ՉԻ ՕՐԱԳ­ՐԻՑ

Իմ տունը երկու սենյակ ուներ, ավելի ճիշտ այն տունը, որտեղ ապրում էի ես, երբ դեռ չէի հասցրել մատս ու սիրտս օղակել ոսկյա մատանիով։ Ես նկարիչ էի։ Փառքի անուշ բույրը հեռվից ճաշակել էի, և այն ինձ հանգիստ չէր տալիս, գիշեր ու զօր աշխատում էի։ Նկարել էի Չիկագոյի մեծահարուստներից մեկի տունը, նա էլ գնել էր նկարը, ու ինձ թվում էր, թե փողոցում ինձ բոլորը ճանաչում են, թե սրճարաններում իմ ծակ գրպանի վերջին կոպեկները չեն վերցնի, փոխարենը մի լավ կհյուրասիրեն, բայց...

Իմ տունը երկու սենյակ ուներ, բայց ես ապրում էի մեկ սենյակում, կողքի սենյակում ապրում էր խոհանոցում անընդհատ ինչ-որ բան պատրաստող, մազերը ծոծրակի մոտ հավաքած, ծաղկավոր չթե խալաթով մի աղջիկ։ Ինձ նա բացարձակ հետաքրքիր չէր, թեպետ մի անգամ փորձել էի գլուխս ներս մտցնել ու նայել նրա սենյակի ներսը, բայց նա արագ հայտնվեց դռների մոտ ու քթիս շրխկացրեց դուռը։ Այդ օրվանից հետո նա դադարեց ինձ համար գոյություն ունենալ, և մենք սկսեցինք չնկատել միմյանց գոյությունը։

Ես նկարում էի՝ ինչ կարող էի, ինչ տեսնում էի, ինչ կարևոր էի համարում, բայց ցուցահանդես-վաճառքների ժամանակ հազիվ կարողանում էի մեկ կամ երկու կտավ վաճառել, որով էլ վճարում էի բնակարանի վարձը։ Մի օր էլ, երբ նկարակալի առջև կանգնած՝ փորձում էի հերթական «գլուխգործոցն» արարել, դուռս կամաց բացվեց ու ներս մտավ սրբիչի մեջ փաթաթված, թաց մազերը ուսերին թափած, ոտաբոբիկ ՆԱ։ Ես գլխի շարժումով հասկացրի, որ նստի բազկաթոռին։ Նստեց, գլուխը հետ գցեց, ալիքվող մազերը գրկեցին բազկաթոռի թիկնակը, սրբիչը քիչ ցած սահեց... Ոտքը դրեց ոտքին, խենթացնող մերկություն էր, երբ ոչինչ բաց չէ, բայց երևակայել կարող ես, մանավանդ, երբ նկարիչ ես։ Ես մթնեցրի սենյակը վարագույրներով և կանգնեցի նկարակալի մոտ։ Իմ մի քանի հարցին նա միայն գլխի շարժումով էր պատասխանում, երբ արդեն պատրաստ էր էսքիզը, ես կամաց հայտնվեցի բազկաթոռի մոտ ու, գլուխս նրա գլխին խոնարհած, ասացի.

-Ես ուզում եմ շնչել քո թաց մարմնի բույրը...

-Իմ թաց մարմինն արդեն չորացավ,- ծիծաղեց նա ու փախավ։

Եթե նկարակալին ամրացված նրա պատկերը չլիներ, կմտածեի, որ տեսիլք էր, չար կատակ։ Ողջ գիշեր քնեցի՝ գրկած բազկաթոռի թիկնակը ու շնչելով այն բույրը, որ այնպես ինձ համար ցանկալի դարձավ։ Առավոտյան նա դարձյալ խոհանոցում էր, իմ ջերմ ողջույնին պատասխանեց մեկ բառով. «Անամոթ»։ Ես առանց երկար մտածելու ասացի.

- Մի՞թե անամոթը ողջ գիշեր կդողա և չի բացի ցանկալի կնոջ սենյակի դուռը..

Իմ վերջին խոսքերի հետ նա դուրս վազեց խոհանոցից, ես գազօջախի վրայից փորձեցի կաթսան վերցնել ու այրեցի մատներս։ Իմ բարձր ձայնը լսեց, ու զգացի, թե ինչպես մոտեցավ իր դռանը, բայց չբացեց այն։ Ես փշրված էի։ Երեկոյան, չգիտեմ ինչու, բայց սպասում էի, որ դարձյալ կբացվի դուռս ու նա ներս կգա՝ մազերը հավաքած կլինի գլխին, երկար պարանոցը հպարտությամբ պահած կնստի բազկաթոռին ու հայացքով ինձ մոտ կկանչի, և ես կթողնեմ ներկերս, վրձիններս, նկարակալս ու կսկսեմ հանել նրա գուլպաները, դանդաղ, ինչպես գարնանային անձրև։ Նա կսկսի մրսել, իսկ ես կփարվեմ նրան, ինչպես աշնան քամին դեղնած ծառերին, որ մեկ առ մեկ պոկում է ծառի տերևները... Չիմացա, թե ինչպես բացվեց լույսը, արագ գնացի խոհանոց...

-Բարև, մեր հարևանը դո՞ւ ես, կինս ասաց, որ նոր հարևան ունենք, ես գիշերն եմ վերադարձել... ես... կինս ասաց, որ դու նկարիչ ես... Ես տաք սուրճը կուլ տվեցի մեծ ումպերով՝ այրելով քիմքս, կոկորդս, լեզուս, ու մի կերպ ասացի.

- Ձեր հարևանն էի, կեսօրին արդեն այստեղ չեմ լինի։

Տղամարդն ինձ ինչ-որ բան էր ասում, երբ թիկունքիս լսեցի նրա քայլերի ձայնը, շրջվեցի, նա քայլեց իմ կողքով, հասավ ամուսնուն, գրկեց ուսը, նայեց ինձ, ու ես հասկացա, որ նա ինձ երբեք չի ների այն գիշերվա իմ անհամարձակության համար...

Մի ժամ հետո ես, իմ ողջ ունեցվածքը թևիս տակ, վարձով բնակարան էի փնտրում Չիկագոյի հարավում։ Ես նրան կարոտում էի, երբ մթնում էր, երբ արդեն գիշեր էր, շատ անգամ փորձեցի նկարել նրան բազկաթոռին թիկնած, բայց միշտ ստացվում էր միևնույն պատկերը, նրա գլխավերևում հայտնվում էր ամուսինը, որը այդպես էլ չիմացա, թե որտեղից հայտնվեց... Կինս նման չէր նրան, բայց սիրում էր նստել բազկաթոռին, ոտքերը դնել իրար վրա ու մազերով գրկել թիկնակը, ես այդ պահերին դուրս էի գալիս սենյակից՝ օդում փնտրելու նրա բույրը, որն այդպես անզգուշաբար կորցրի...

ՏԱՐՈՆ ԳԼԱԿ

 

ԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

ԵՐԿԻՐ ԻՄ

Երկի՛ր իմ, ավաղ, մնացիր մենակ,

Անմարդ մնացիր այս բազմության մեջ,

Խոսքով սիրեցին, հոգով ուրացան,

Դու որբ մնացիր այս բազմության մեջ:

Երկի՛ր իմ, քեզնից ոչինչ չմնաց,

Բայց դեռ սնում ես բազմությանը մեղկ,

Նրանք անկուշտ են. հացդ ուրացան,

Օտար մնացիր որդիներիդ մեջ:

Երկի՛ր իմ, վշտի անա՛փ բնօրրան,

Քեզ խինդ չբերեց բազմությունն այս հեգ,

Ատելությունը ցանեց ու անցավ,

Ատելությունը անցավ հացի տեղ:

Երկի՛ր իմ, սիրո կարոտ ուրվական,

Դու դեռ շրջում ես հոգիների մեջ,

Մեռել ես սիրո կարոտից հիմա,

Բայց պիտի սիրուց վերստին ծնվես:

 

ԹՈՂ ՆՎԻՐՎԵՄ ՔՈ ՁՈՐԵՐԻՆ

 

Կյանքս մեկ է՝ մի օր կտամ,

Թող նվիրեմ քո քարերին,

Թեկուզ առանց շիրիմ մնամ՝

Անհայտ ձուլվեմ քո հողերին:

Կյանքս ոչինչ չարժե, եթե

Չմիանամ քո ձորերին,

Ես կմնամ ինձնից դժգոհ,

Թե չսիրվեմ քո ջրերից:

Եթե մա՛հն է ինձ բաժանում

Ծաղիկ շոյող քո հովերից,

Կյանքս սրտանց քե՛զ եմ հանձնում

Ու գոհանում քո զովերից:

Ընդունիր այս երգը քնքուշ,

Սիրտդ բացի՛ր իմ հայրենիք

Դու իմ ներկա, իմ սուրբ, իմ հուշ,

Իմ երազանք, իմ գտնելիք:

Ես ամեն օր փնտրում եմ քեզ

Եվ վախենում կորցընելուց,

Քո հագին միշտ մի նոր զգեստ,

Սակայն հոգիդ նույնն է մնում:

Կյանքս մեկ է՝ մի օր կտամ,

Թող նվիրեմ քո ձորերին,

Թեկուզ առանց շիրիմ մնամ՝

Անհայտ ձուլվեմ քո հողերին:

 

***

Ինձ պես փոքրիկ, նվազ մեկին

Թույլատրում ես քեզ տրորել,

Մարդու նման կանգնել հողիդ

Ու երազել, ծլարձակել:

Մեծ է անշուշտ, մեծ է հոգիդ,

Դու ոչ ոքի չես անտեսում,

Ընդունում ես առանց դատի

Ու սրտաբավ տուն ես դառնում:

Եվ այդքանը բավ է, երկի՜ր,

Մնացյալը իմ պարտքն է քեզ,

Ես իմ ամբողջ կյանքը պիտի

Լուռ ու անխոս նվիրեմ քեզ:

 

 

ՍՊԱՐԱՊԵՏԻՆ

Օրերն անցան… փառքը մնաց, տղե՛րք,

Ու ձեր փառքով երկիր ունենք կանգուն,

Շատ ենք տրվել երազներին անպետք`

Երազելով ո՞վ է երկիր պահում:

Ես չեմ կարող առանց թախիծ խոսել,

Ես չեմ կարող խոսել առանց ցավի,

Դուք գրեցիք մեր վաղն ու ապագան`

Ներկան մնաց ինչ-որ օտար մեկին:

Սակայն թող կորչի թախիծն այդ թույլի,

Ես մռնչում եմ առյուծի նման,

Թո'ղ որ ողջերը միանան ձայնիս,

Թո'ղ թիկունք կանգնեն ու արիանան:

Ո՞ւմ ենք թողնելու մեր ներկան, տղե՛րք,

Չէ՞ որ ներկան է տերն ապագայի,

Նա՛, ով առյուծ էր ու որձ մինչև վերջ,

Ընկավ հարվածից մի թուլամորթի:

 

Իսկ մի ծերունի նայում էր նրան,

Ասես նայելիս լիներ իր որդուն,

Ոտատակ տվին արտը հայրենյաց

Եվ այդ իմաստուն ու խեղճ ծերունուն:

Ձոնն այս հերոսության փորձիր գրել…

Բայց ափսոսանք է անվերջ շուրթերիդ,

Ների՛ր ողջերիս, ների՛ր ՍՊԱՐԱՊԵՏ,

Ներկան մնաց մի խումբ օտարներին:

Ոչ մի կռիվ չի ավարտվում երբեք,

Մեր կռիվն էլ այսպես չի ավարտվում,

Ով պարտվել է, թող ծունկի գա, խնդրե՛մ,

Բայց տղերքը մինչև վերջ են կռվում:

 

ԶԻՆՎՈՐ ԵՄ ԴԱՌՆՈւՄ

Կանչում ես մեզ, հպա՜րտ երկիր,

Քաղցր ձայնիդ ես ծառա,

Չե՛մ ուշանա, դաշտ եմ գալիս,

Էսօր զինվորդ դառա:

Ո՞վ է ելել քո դեմ, երկի՛ր,

Ո՞վ է քո հողը դաղում,

Ոխակալեց հանդարտ հոգիս

Էսօր վարար եմ դառնում:

Վախկոտն է մեզ փորձում, երկի՜ր,

Հզոր ոգուդ ես ծառա,

Չե՛մ ուշանա, դաշտ եմ գալիս,

Էսօր անպարտդ դառա:

Կանգնի՛ր, ընկեր, կանգնի՛ր եղբայր,

Մենք մի ճամփով ենք քայլում,

Հանուն սիրո, սուրբ հայրենյաց`

Էսօր զինվոր ենք դառնում:

 

Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան