Կրասնոյարսկում հրդեհ է բռնկվել բալիստիկ հրթիռներ արտադրող գործարանի տարածքում (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Կրասնոյարսկ քաղաքում հրդեհվել է «Կրասմաշ» պաշտպանական համակարգեր արտադրող գործարանի շենքերից մեկի տանիքը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ շրջանային վարչությանը, փլուզվել է սառնարանային սարքավորումների պահեստի տանիքը՝ 2500 քառ. մետր տարածությամբ: Կատարվածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Վերջին տվյալների համաձայն՝ կրակի բռնկման ընդհանուր տարածքը կազմում է 24 000 քառ. մետր: Հրդեհը գնահատվել է բարդության 4-րդ աստիճանի: Այն մարում է 94 մարդ, օգտագործվում է 16 միավոր տեխնիկա:
Ինչպես հայտնել են «Ռոսկոսմոսից», այրվում է ոչ թե գործարանի արտադրամասը, այլ գործարանի տարածքում գտնվող սառնարանների պահեստը: Պաշտպանական ձեռնարկությանը կրակը չի սպառնում:
Նշվում է, որ բալիստիկ հրթիռների հավաքման արտադրամասերը տեղակայված են այրվող պահեստից մոտ մեկ կմ հեռավորությամբ: Ականատեսները սոցցանցերում լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում: