Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քաղաքացու տոնը և հիասթափությունը

БЛОГ

 

Yerevan.today կայքը գրում է,

Այսօր Քաղաքացու տոնն է, շնորհավորում ենք, այդ կապակցությամբ։ Հաշվի առնելով որ այս օրն ընտրված է քանի որ մեկ տարի առաջ հենց այս օրերին վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, ուզում ենք հիշեցնել թե Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ, ի՞նչ խոստումների և լոզունգների արդյունքում կարողացավ ստանալ քաղաքացու այն սատարումը, որը Սարգսյանին հրաժարական պարտադրեց և 2 անգամ Ազգային Ժողովին իրեն վարչապետ ընտրել տվեց։ Քանի որ անցել է մեկ տարի Նիկոլ Փաշինյանի քայլերթից, առանձնացրել ենք խոստումները՝ ըստ ժամանակագրության, ինչպես նաև՝ թե որ խոստման որ մասն է իրականութուն դարձել:

 

Բարի երթ․

 

13 ապրիլի , 2018թ., Ազատության հրապարակ

 

«Հայաստանի նոր իշխանությունը պետք է ների գյուղատնտեսության և սպառողական վարկերի բոլոր տույժ-տուգանքները:

 

Սաշիկի արագաչափերի բոլոր չվճարված տուգանքները պետք է զրոյացվեն, որովհետև դրանք չեն ավելացնում երթևեկության անվտանգությունը:

 

Տնտեսական հարաբերությունները պետք է էական փոփոխությունների ենթարկվեն: Մի ժամանակ ես ասել եմ, որ ՀՀ-ում բանանի մենաշնորհը վերացնելու համար 45 րոպե է պետք, հիմա ասում եմ, որ շաքարավազի մենաշնորհը կոտրելու համար 15 րոպե է պետք, դրա համար գիտեք ինչ է պետք անել, զանգել «Քարֆուր» ընկերության տնօրենին և ասել՝ ձեզ վրա դրված արգելքը հանվել է:

 

Հայաստանում ներդրումներ չի լինելու, քանի դեռ Սաշիկի գործոնը, որպես տնտեսական գործոն, չի վերացել: Մեր խնդիրն է վերացնել այդ գործոնը:

 

Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն»:

 

  • 2018թ. Հունիսի 1-ին կառավարությունն ընդունեց որոշում մինչև 2018 թվականի մայիսի 31-ը եղած անհուսալի վարկերի տույժ-տուգանքները ներելու վերաբերյալ: Դրանից, ըստ կառավարության հաշվարկների, պետք է օգտվեր շուրջ 100 հազար քաղաքացի: Մինչ այժմ ընդամենը 19 հազար հաճախորդի տույժ-տուգանքն է ներվել: Քաղաքացիները դժգոհում են, որ գործընթացը կանգ է առել, ինչպես նաև տույժ-տուգանքները ներելուց հետո անգամ սև ցուցակից դուրս չեն գալիս: Շատերը չունեն գումար մայր գումարը վճարելու և տույժ-տուգանքներից ազատվելու համար: Փաստացի՝ վարչապետի խոստումը կատարվել է ընդամենը 20 տոկոսով:
  • Արագաչափերի տուգանքները, չզրոյացվեցին, հատուկ կառավարության որոշումով ներվեցին նախկինից կուտակված տույժերը, որոնք առաջացրեցին օրինապահ տուգանքները վճարողների արդարացի դժգոհությունը։
  • Բանանի մենաշնորհ, պարզվեց, չի էլ եղել, ներմուծողների քանակը մի քանի ընկերությունից առաջ չգնաց, իսկ էժանացած բանանի գինը տևեց 8 ամիս, այնուհետև բարձրացավ՝ հավասարվելով մինչիշխանափոխության ժամանակվա արժեքին:
  • Շաքարավազի շուկայում մնաց նույն գերիշխող վիճակը, որը կար նախկինում:
  • Իշխանափոխությունից մեկ տարի անց այդպես էլ չպարզվեց՝ Սաշիկ Սարգսյանն իրո՞ք գործոն էր, թե՝ ոչ։ Համենայնդեպս այդպիսի որևէ ապացույց չներկայացվեց հանրությանը։ Որոշ դեպքերում էլ, օրինակ՝ արագաչափերի մասով, իսպառ հերքվեց այդ գործոնը: 
  • Էլեկտրաէներգիայի գինը մնաց նույնը:

 

15 ապրիլի, 2018թ.

 

«Եթե որևէ քաղաքացի ՀՀ-ն լքեց և չվերադարձավ 24 ժամվա կամ մեկ շաբաթվա ընթացքում, համակարգը նրան ավտոմատ հանում է ընտրողների ցուցակից, հենց մտնում է երկիր, նորից ներառվում է ցուցակում: Պետք է ստեղծվի ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին, որի ղեկավարի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը կամ ընդդիմադիր խմբակցությունները` կոնսենսուսով:

 

Բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, որևէ կուսակցական պետք է իրավունք չունենա լինել որևէ բուհի ռեկտոր:

 

Հայաստանում պետք է ձևավորվի ունիվերսալ կոռուպցիոն մարմին, որի ղեկավարի պաշտոնի առաջադրում կարող է անել միայն ընդդիմությունը:

 

Շանթ Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Անդրեաս Ղուկասյանը և շատ ուրիշներ հայտնվել են բանտում Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության ստահոդ դատարանների ստահոդ դատավճիռների արդյունքում: Եվ մեր պայքարի նպատակը այո, նաև քաղբանտարկյալների ազատ արձակումն է»:

 

  •  2018 թվականի սեպտեմբերի 23 ին՝ ավագանու և դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ որևէ փոփոխություն տեղի չունեցավ ընտրական ցուցացկների համակարգի մեջ։ Ընտրական հանցագործությունները հետաքննող որևէ նոր մարմին չի ստեղծվել։
  • Ազգային Ժողովի ընտրություններից անմիջապես հետո մի քանի ԲՈւՀ-եր՝ ԵՊՀ, ԵՊՃՀ, ԵՊՏՀ, և այլն, իրենց խորհրդի կազմերում փոփոխություններ արեցին՝ ներառելով իշխանական ՔՊ և մերձիշխանական գործիչների։
  • Ունիվերսալ կոռուպցիոն մարմին չի ստեղծվել։ Ըստ այսօրվա իշխանության տրամաբանության, դժվար թե առաջիկայում ստեղծվի, այն էլ՝ ընդիմության կողմից նշանակված ղեկավարով։
  • Շանթ Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Անդրեաս Ղուկասյանը և «Սասնա ծռեր» խմբավորման հիմնական դերակատարներն ազատ արձակվեցին (հատկապես վերջինների մասով ՊՊԾ գնդի գրավման արդյունքում զոհվածների հարազատները պահանջում են վերադարձնել բանտ), սակայն «վենդետտա չանելու» բոլոր խոստումներին ի հակառակ՝ անմիջապես սկսվեց «վհուկների որս» նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։ ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ են պահում 9 ամսից ավելի՝ չնայած նախագահական անձեռնամխելիության։ Դատարանների «ստահոդ և իշխանահաճո» դատավճիռները շարունակվում են։

 

19 ապրիլի , 2018թ.

 

«Ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Սերժ Սարգսյանի հեռացումից հետո պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա նրա հայաթներում, բայց սա չի նշանակում, որ միայն նրանց աշխատավարձը պետք է բարձրացվի»։

 

  • Սերժ Սարգսյանի հեռացումից մեկ տարի հետո պետական աշխատողների աշխատավարձեր բարձրացել է միայն պոլիկլինիկաների աշխատակիցների մոտ, ոստիկանների աշխատավարձերի դրույքաչափը մնացել է նույնը, նախկինում եռամսյակը մեկ ստացվող պարգևավճարները փոխարինվեցին ամսեկան հավելավճարներով։ Անգամ Ոստիկանության տոնի առթիվ նախկինում պարտադիր տրվող պարգևավճար այս տարի չտրվեց։ Պետական ապառատում դրույքաչափերի բարձրացում չեղավ։ Փոխարենը սկսվեց համատարած կրճատում։

 

23 ապրիլի, 2018թ.

 

«Ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամբ, ովքեր հիմա ճամպրուկներն են հավաքում, բոլոր գործարարներին, քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են երկրից դուրս գնալու, կապիտալը դուրս տանելու համար, ուզում եմ ասել մի արեք այդ բանը, որովհետև վենդետա չի լինելու, ատելություն չի լինելու»:

 

  • Իշխափոխությունից առաջ և հատկապես հետո, սկսվեցին խուզարկությունների, քրեական գործեր հարուցվելու շքերթներ հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ՝ չշրջանցելով ընտանիքների անդամներին։ Համատարած ատելության քարոզով էին պարուրվում թե իշխանական գործիչների մեկնաբանությունները՝ սկսած վարչապետից, թե, որոշ տեղեկություններով՝ իշխանական վերահսկողության տակ գտնվող, սոցիալական ցանցերի մեծաքանակ օգտատերերի կողմից գրառումները։

 

27 ապրիլի, 2018թ.

 

«Մենք երբեք չենք ասել և չենք ասելու, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից: Մենք երաշխավորում ենք, որ ՀՀ-ն դուրս չի գալու ՀԱՊԿ-ից: Հայստանը հավատարիմ կմնա իր բոլոր ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում և ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին: Մենք պետք է ձգտենք այդ հարաբերությունները դարձնել անթերի»։

 

  • Հայաստանը իրոք դուրս չեկավ ոչ ՀԱՊԿ-ից, ոչ էլ ԵԱՏՄ-ից։ Հարաբերությունները այդ կամակերպության անդամ երկրների հետ չդարձան անթերի, հակառակը՝ Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ռոտացիայով դեռ մեկ տարի իրեն վերապահված պաշտոնը։

 

1 մայիսի, 2018թ.

 

«Բացառվելու է իշխանական լծակների օգտագործումը բիզնես իրականացնելու համար, պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգը փոփոխվելու է այնպես, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համոզված լինի, որ հստակ գիտի՝ ի՞նչ ունեցվածքի է տիրապետում յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա և ինչպես է փոխվում այդ ունեցվածքի կառուցվածքը պաշտոնավարմանը զուգահեռ»։

 

  • Պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգի որևէ փոփոխություն տեղի չունեցավ։ Ավելին, ՊՎԾ պետի պաշտոնակատարը հայտարարում է, թե իր անձնական գործն է իր ունեցվածքը և կարող է այդ մասին չխոսել: Իսկ իշխանական լծակների օգտագործման բազմաթիվ օրինակներ արձանագրվեցին՝ սկսած վարչապետի ընտանիքի կողմից շքեղ շրջագայություններից, վերջացրած կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրված հանրապետության գլխավոր վերահսկիչի և նրա թիմի պատմությունով։

 

«Սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների հանգուցալուծմանը և որևէ կասկած չունեմ, որ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու, միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան»։

 

  • Ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելուց մեկ տարի անց՝ դեռ քիչ թե շատ խոշոր ներդրումային որևէ ցրագիր չի ձեռնարկվել, հակառակ դրան օրերս խոշորագուն՝ 100 միլիոն դոլար արժողությամբ նախկինում պլանավորված ծրագիր դադարեցվեց՝ «Սպայկա» ընկերության սեփականատիրոջ նկատմամբ քրեական գործ հարուցելու և կալանավորելու արդյունքում։

 

«Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»:

 

  • Հայաստանի աղքատության կրճատման որևէ ծրագիր չներկայացվեց և չգործարկվեց։ Դեկտեմբերին ԱԺ ընտրություններից անմիջապես հետո սկսվեց համատարած կրճատումների գործընթաց, որը բացի պետական սեկտորից անցում է մասնավոր խոշոր ընկերություններին ևս՝ «Գազպրոմ Արմենիա», «Լիդիան Արմենիա», Ալավերդու պղնձաձուլական, գրավատներ և այլն:

 

«Ուզում եմ հստակ ընդգծել, որ մենք ոչ միայն չենք պատրաստվում կադրային ջարդ իրականացնել, այլև, ընդհակառակը, ցանկանում ենք համախմբված տեսնել պետական կառավարման համակարգում առկա լավագույն ներուժը, մեկտեղել մեր ջանքերը հայրենիքի շենացման և հզորացման գործում»:

 

  • Իշխանափոխությունից և հատկապես ԱԺ արտահերթ ընտրություններից հետո պետական բոլոր համակարգերում տեղի ունեցավ անկախ Հայաստանի պատմության ամենից խոշոր կադրային ջարդը՝ գրեթե բոլոր երկարամյա՝ մանրից մինչ բարձրաստիճան պաշտոնյաները, անվանվելով «նախկինն էր», ազատվեցին կամ հրաժարական գրեցին իրենց զբաղեցրած աշխատանքից՝ իրենց տեղը զիջելով անփորձ և «գործից անտեղյակ» հիմնականում երիտասարդներ։

 

«Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս հայոց բանակի ժամկետային զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ վերացնելուն և իմ առաջին հանձնարարականը պաշտպանության նախարարին լինելու է արագ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի բանակում ծառայող որևէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը»:

 

  • Իրականում սա ամենամեծ ստերից մեկն էր: Վարչապետ դառնալու հենց առաջին օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հրաման է տվել ԶՈւ ղեկավարությանը, և ծնողներն այլևս պարտավորություն չունեն որևէ բան բանակում ծառայող զավակին ուղարկելու: Ծնողները կվկայեն, որ առ այսօր շարունակում են զորամաս ուղարկել վերնիսաժից գնված թե զինվորական հանդերձանք, թե ցանկացած փոխնորդ։

 

09 մայիսի, 2018թ.

 

«Հայաստանը ևս հակամարտության կողմ է և լիարժեք կխոսի իր անունից: Ես պատրաստ եմ ՀՀ անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս Արցախի նախագահի»:

 

  • Նիկոլ Փաշինյանը քանիցս հանդիպել է Ալիևի հետ և բանակցել Արցախի հարցի շուրջ: Արցախի նախագահի՝ բանակցություններին մասնակցելու խոսք անգամ չկա: Ավելին, Աֆդրբեջանը պահեստային տարբերակ է մտածել՝ պատրաստվելով անհրաժեշտության դեպքում Արցախի նախագահի հետ բանակցելու ուղարկել ադրբեջանական համայնքի ներկայացուցչին: Իսկ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը հակամարտության կողմ է, քննադատությունների արժանացավ:

 

«Մեծ հայրենադարձությունը պետք է դառնա համահայկական օրակարգի առաջնային հարցերից մեկը, եթե ոչ ամենառաջնայինը: Դա կարող է լինել կապիտալի հայրենադարձություն, գաղափարների հայրենադարձություն, նախագծերի հայրենադարձություն և ամենակարևորը մարդկանց հայրենադարձություն»:

 

  • Հայրենադարձության մասին խոսք անգամ չկա: Հայաստանից արտագաղթը մի պահ թվում էր, թե կանգ է առնում, սակայն «հեղափոխական հրաշքը» բացահայտվեց շատ արագ. Վարչապետի՝ «առաջին անգամ Հայաստանում տեղի է ունեցել ներգաղթ» արտահայտությունը, պարզվում է, վերաբերում էր 30 հազար հնդիկ քույր և եղբայրներին:

 

7 հունիսի, 2018թ.

 

«Ինքս ինձ համար որոշում եմ կայացրել չշարունակել այս արատավոր գործելակերպը, որ հանրային համոզմունքի համաձայն, երկար տարիներ կիրառվել է Հայաստանում և զերծ մնալ դատավորների շեֆի տարօրինակ դերակատարումը ստանձնելուց»:

 

  • Անգամ մի կողմ դնելով հայտնի գաղտնալսումները և վարչապետի հարթակից հնչեցրած «ինչի՞ կա դատավոր որ իմ ասածին կասի չէ՞, ո՛վ ա էդ դատավորը», դատավորների վճիռները դիտարկելուց պարզ է որ, օրինակ՝ ում Փաշինյանը համարել է քաղբանտարկյալ (Շանթ Հարությունյան, Անդրեաս Ղուկասյան, Սեֆիլյան, «Սասնա ծռեր») ազատ արձավեցին իսկ ում անձամբ համարում է հանցագործ և արտահայտվում այդ առումով՝ պահվում են կալանավորված (Ռոբերտ Քոչարյան, Մանվել Գրիգորյան)։

 

«Եկամտահարկի իջեցում ենք նախատեսում, կունենանք լուրջ փոփոխություններ նաև փոքր բիզնեսի համար»։

 

  • Հարկային փոփոխություններ՝ եկամտահարկի և փոքր բիզնեսի մասով տեղի չունեցան: Հակառակ դրան՝ սկսվեցին հարկային փոփոխություններ ռեստորանային օբյեկտներին աստիճանաբար ավելացնելով՝ շրջանառության 6 տոկոսանոց, իսկ 2020 թվականից՝ 10 տոկոսանոց հարկով։

 

«Կառավարությունը չի վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն, այլ վարելու է աշխատանքի խրախուսման քաղաքականություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվելու աշխատել և գումար վաստակել, այլ ոչ թե հույսը դնել նպաստի և պետության կողմից օգնության այլ միջոցների վրա»:

 

  • Աղքատության խրախուսման քաղաքականության դեմ գործողությունը մեկն էր՝ հրապարակային աղքատներին մեղադրելը թե «աղքատությունը գլխում է», վեր կացեք և գործ արեք։ Արդյունքներից տեղեկություններ չկան։
  • Աշխատանքի խրախուսման քաղաքականության դրսևորումը եղավ վարչապետի այստեղ այնտեղ «մուննաթ» գալը քաղաքացիների վրա, մեկու մեջ էլ՝ «ոչխար պահեք» և այլ նման խորհուրդները:

 

28 սեպտեմբերի, 2018թ.

 

«Ուզում եմ հավաստիացնել, որ նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի «փայ մտնել», «նալոգներ դնել», կաշառք վերցնել, պրոբլեմներ ստեղծել»:

 

  • Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 2018թ․ հիմնում է «Իմ քայլը» և «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամները, որոնց հաշիվներին անմիջապես հանգանակություններ են անում այս կամ այն խնդիրներ ունեցող անձինք, պետական և ոչ պետական ձեռնարկություններ, անգամ՝ Վեհափառ Գարեգին 2-ը, որը հեղափոխության հենց սկզբից ենթարկվում էր տարատեսակ հասարակական գրոհների։

 

21 նոյեմբերի, 2018թ.

 

«Ես ներդրողների հետ հանդիպել, զրուցել եմ, ձեռք ձեռքի ենք տվել, երդում ենք կերել»:

 

  • Որևէ քիչ թե շատ խոշոր ներդրումային ծրագրի մասին տեղեկություն չկա: Կա միայն վարչապետի հայտարարությունը 3 մլրդ դոլար ներդրումների խոստումների մասին:

 

26 նոյեմբերի, 2018թ.

 

«Դեկտեմբերի մեջ նորանկախ Հայաստանի պատմության մեջ կբացվի առաջին գործարանը, որը կենցաղային տեխնիկա կարտադրի, այսինքն՝ օրինակ, հեռուստացույցի հայկական բրենդ ա լինելու»:

 

 

27 նոյեմբերի, 2018թ.

 

«Երեկ մի ներդրող մոտեցավ և ինձ ասաց, որ Կոտայքի մարզում ադամանդագործության ոլորտում ադամանդի մշակման մեծ գործարան ունի ու հիմա մեծ ներդրում է անում, և 2 հազարի չափ նոր աշխատատեղ է ստեղծվելու:

 

Երեկ քննարկում էինք Արթիկում կարի գործարանի բացումը, որտեղ նախատեսվում է 200 աշխատատեղ: Արթիկում նախատեսվում է նաև վերելակների գործարանի արտադրություն: Գյումրիում, եթե ամեն ինչ գնա ըստ պլանավորվածի, կարի մեծ արտադրամաս կբացվի:

 

Այսօր ինձ ասացին, որ դեկտեմբերի վերջին Լոռու մարզում ժամանակակից գազի բալոնների արտադրություն է հիմնվելու մոտ 150 աշխատատեղով:

 

Պրոցեսն արդեն սկսվել է: Այս ծրագրերի մի մասը 100 տոկոսով իրականություն կդառնա, մյուս մասի վրա կաշխատենք, որ 100 տոկոսով իրականություն դառնա»:

 

  • Տեղեկություններ չկան գործարկված ձեռնարկությունների և աշխատատեղերի բացման մասով։

 

«Ռուսաստանահայ մեր հայրենակից գործարար Նորիկ Պետրոսյանը, նրանք ստանձնել են այդ գործը և նրանք խոստացել են, որ մեկ ամսից Թեղուտի հանքավայրը վերստին շարունակելու է աշխատել: Պարոն Պետրոսյանը խոստացել է, որ հնարավորինս արագ հանքավայրը կսկսի աշխատել, ընդ որում, ոչ միայն նախկինում եղած աշխատատեղերի թվով, այլև շատ ավելի մեծ աշխատատեղերի թվով: Մի պայման ենք դրել և խնդրանք ենք առաջադրել ռուսաստանահայ մեր հայրենակից պարոն Պետրոսյանին, որ Թեղուտում լինի այնքան աշխատատեղ, որ եթե հանկարծ նույնիսկ պղնձաձուլարանի հետ կապված պատմությունը երկարի, պղնձաձուլարանի բոլոր աշխատողներն աշխատանքի վերցվեն Թեղուտում, և ոչ մի մարդ աշխատանքից չզրկվի»։

 

 

28 նոյեմբերի, 2018թ.

 

«Խմելու ջուրը չի թանկանա մինչև 2024 թվականը»:

 

  • Խմելու ջուրը թանկացավ այս հայտարարությունից մեկ օր անց, բայց կսկսենք դրա համար վճարել 2024-ից, իսկ մինչ այդ դրա դիմաց կառավարությունը համաձայնվել է նվազեցնել և հետաձգել «Վեոլիա ջրի» ներդրումային պարտավորությունները, իսկ ներդրումները կատարել վարկային միջոցներից։ Այսինքն, այսպես թե այնպես, մենք ենք վճարելու բարձրացման դիմաց՝ վարկ ներգրավելով, իսկ ներդրումները մինչ այդ կնվազեցվեն՝ խորացնելով ջրամատակարարման համակարգի մաշվածությունը։

 

29 նոյեմբերի, 2018թ.

 

Նիկոլ Փաշինյանը Գավառում 589 մլն դոլարի ներդրումների ծրագրերի ցուցակ ցույց տվեց։

 

  • Դեռ որևէ տեղեկություն չկա ներդրումների մասով

 

Ընդիմադիր, վարչապետի թեկնածու, վարչապետ, այնուհետև պաշտոնակատար, նորից վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ այլ խոստումներ էլ է տվել: Որոշները հնարավոր է՝ կատարվել են, մեծամասամբ՝ ոչ: Մենք ներկայացրեցինք նրանք, որոնք մտաբերել ենք։ Կխնդրենք ընթերցողին նյութի Ֆեյսբուքյան հրապարակման տակ լրացնել իր մտաբերածը:։ Մնում է միտքներս վառ պահենք, և ամեն բան լավ է լինելու։

Սկզբնաղբյուր՝ yerevan.today

 

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»