ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒԼԻՍԻ)․ Մե­ղադ­րանք է առա­ջադր­վել ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակակոռուպցիոն պայքարի ար­դյունք­նե­րը դեռ շատ սիմ­վո­լիկ են ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Որքանո՞վ են ավելացել փոխնախարարի դրամական միջոցները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Պետք է կարգավորել ՀԷԿ-երի գործունեությունը, հա­կա­ռակ դեպ­ք... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 18.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահմանադրական դատարանը դիմում է ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին Ոստիկանների եւ ցուցարարների բախումներից հետո Իջեւանի ԲԿ է տեղափոխվել 11 մարդ, որից 8-ը ոստիկան. Մանրամասներ (ֆոտո) Փաշինյանն այժմ նորից դիմել է կեղծիքի միջոցի․Վիկտոր Սողոմոնյան Ինչ որ մեկդ այս մարդուն փողոցից բերեք տուն, տաք թեյ տվեք. Արթուր Ղազինյանը՝ Փաշինյանի մասին Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում Մոնակոյում չի եղել. գրասենյակը հերքում է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒԼԻՍԻ)․ Մե­ղադ­րանք է առա­ջադր­վել փու­չիկ­նե­րի պայ­թյու­նի գոր­ծով, Երև­ան են մտցվել լրա­ցու­ցիչ զին­վո­րա­կան ստո­րա­բա­ժա­նում­ներ Հակակոռուպցիոն պայքարի ար­դյունք­նե­րը դեռ շատ սիմ­վո­լիկ են Որքանո՞վ են ավելացել փոխնախարարի դրամական միջոցները «Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը լուրջ ազ­դան­շան պետք է լի­նեն» «Պետք է կարգավորել ՀԷԿ-երի գործունեությունը, հա­կա­ռակ դեպ­քում նույն աղե­տա­լի վի­ճա­կը կլի­նի, ինչ Սև­ա­նա լճի պա­րա­գա­յում» «Ափալ-թա­փալ» փո­փո­խու­թյուն­ներ՝ մտա­հո­գիչ թե՛ հա­կա­կո­ռուպ­ցի­ոն պայ­քա­րի, թե՛ նաև լավ կա­ռա­վար­ման տե­սան­կյու­նից

124 մլն դրամը խելամիտ գումար է՝ նմանատիպ միջոցառում կազմակերպելու համար. Էդուարդ Աղաջանյան

Past.am

Ամեն ինչ հարաբերական է, հնարավոր էր ընդհանրապես ոչինչ չանել, հնարավոր էր տոն հայտարարել եւ անել միայն հանրային քննարկումներ, եւ դրանով սահմանափակվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ խոսելով Քաղաքացու օրը ավելի համեստ միջոցներով անցկացնելու հարցի մասին։

«Ես կարծում եմ, որ որպեսզի մենք հասկանանք, թե այդ հատկացված գումարը մեծ է, փոքր է, արդարացված է, թե ոչ, մենք չենք կարող այդ գումարը դիտարկել որպես բացարձակ թիվ, մենք պետք է համեմատության մեջ դնենք եւ հասկանանք, թե նմանատիպ միջոցառում կազմակերպելու համար նախկինում ինչքան միջոցներ են ծախսվել, որ հասկանանք՝ նպատակահարմար է այսքան գումար ծախսել այս միջոցառման համար, թե ոչ»,–նշեց նա։

Էդուարդ Աղաջանյանը որպես օրինակ հիշեց 1 տարի առաջ Էրեբունի–Երեւան 2800–ամյակի միջոցառումները. «Նախկինում 1 տարի առաջ Էրեբունի–Երեւան 2800–ամյակի միջոցառումների համար քաղաքապետարանը նախատեսել էր 1 մլրդ 700 մլն դրամ գումար, ընդ որում՝ միջոցառումների համար, որոնք տեղի էին ունենալու միայն Երեւան քաղաքում։ Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը ՀՀ ամբողջ տարածքում, բոլոր մարզկենտրոններում։ Ունենալով այս համեմատությունը՝ մեր եզրակացությունն է, որ միանշանակ է, որ այդ գումարը խելամիտ է նմանատիպ միջոցառում կամզակերպելու համար»։

Հիշեցնենք, որ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից տրամադրել է 124 մլն դրամ:

website by Sargssyan