ԱՄՆ-ում առնվազն 100 հոգևոր սպասավորի մանկապղծության մեջ են կասկածում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում հրապարակվել է 120 հոգևոր սպասավորների անունների ցուցակը, որոնց կասկածում են անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների և մանկական պոռնոգրական նյութեր ունենալու մեջ։ Այս մասին ասվում է հռոմեական-կաթոլիկ եկեղեցու Նյու Յորքի թեմի հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Փաստաթղթում ընդգծվում է, որ մեղադրանքը չի նշանակում, թե հոգևորականը մեղավոր է որևէ հանցանքի մեջ կամ պատասխանատու է քաղաքացիական հայցի համար։
Նյու Յորքի թեմից մանկապղծության մեջ կասկածում են եպիսկոպոսների, քահանաների և աբեղաների։ Ցանկը չի ներառում կրոնական օրդենների կամ կառույցների մեջ ներառված հոգևորականներին, որոնք նախապատրաստել և հրապարակել են նշված հանցագործությունների մեջ մեղադրվող հոգևոր սպասավորների անունների ցուցակը։
Հայտարարությունում նշված հոգևորականները զրկվել են սքեմից, հեռացվել ծառայությունից կամ արդեն մահացել են։