ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Փլուզ­վել է 1790 թվա­կա­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խնա­մա­կա­լու­թյան, հո­գա­բար­ձու­թյան կամ պատ­րո­նա­ժի ժամա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վալերի Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ս... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դե­պի քա­ղա­քա­կա­նու­թյո՞ւն, թե՞ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եկամուտներ, դրամական միջոցներ ու նոր ավտոմեքենա. Հրազդանի ք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սաուդյան Արաբիան լիովին կվերականգնի նավթարդյունահանումը սեպտեմբերի վերջին Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց. վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը «Շիրակն» ու «Նոան» գոլազուրկ ոչ ոքի խաղացին Վալերիյ Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք Վրաստանի նախագահը դատապարտյալների համաներման մորատորիում է հայտարարել Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է «Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում». Վալերի Օսիպյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Փլուզ­վել է 1790 թվա­կա­նին կա­ռուց­ված Սուրբ Մի­նաս եկե­ղե­ցու տա­նի­քը Խնա­մա­կա­լու­թյան, հո­գա­բար­ձու­թյան կամ պատ­րո­նա­ժի ժամանակահատվածը կա­րո՞ղ է հա­մար­վել աշ­խա­տան­քա­յին ստաժ Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց պայքարից

Հազարավոր քրիստոնյաներ հավաքվել են Երուսաղեմում` սպասելով Սրբագործ կրակի իջնելու հրաշքին (ուղիղ միացում)

Past.am

Աշխարհի տարբեր երկրներից հազարավոր քրիստոնյաներ, այդ թվում՝ հայեր, շաբաթ հավաքվել են Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի վանքում և դրան հարակից հրապարակում: Մի քանի ժամ տևած աղոթքներից հետո նրանք սպասում են Սրբագործ կրակի իջնելու հրաշքին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը Երուսաղեմից:

Սրբագործ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության աստվածային լույսը: Ամեն տարի կրակը վառվում է Տիրոջ գերեզմանի վանքում՝ Սուրբ Զատկի նախօրեին:

Քրիստոնյաները մոմեր են վառում Սրբագործ կրակից և կրակը բաժանում հարևաններին։ Հաշված վայրկյանների ընթացքում կրակը տարածվում է ամբողջ տաճարով, սփռվում դրա առջև գտնվող հրապարակում, ընթանում հարևան նրբանցքներով։

Իսրայելական ոստիկանությունը հերթապահում է քաղաքի բոլոր դարպասների և եկեղեցու մոտ` հրմշտոցը և այլ միջադեպեր կանխելու համար:

Համարվում է, որ եկեղեցին կառուցվել է այն նույն տեղում, որտեղ, Աստվածաշնչի համաձայն, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը, ապա հարություն առել: Եկեղեցում յուրաքանչյուր տարի կատարվում է հանդիսավոր արարողություն:

Երուսաղեմի սրբավայրերի պահպանությունը համատեղ իրականացնում են Հույն Ուղղափառ, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները:

Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Զատկի տոնը նշել է մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 21-ին:

Ուղիղ միացմանը կարող եք հետևել՝ սեղմելով այստեղ:

website by Sargssyan