Բեռլինն ափսոսում է զենքի առեւտրի պայմանագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաշտոնական Բեռլինն ափսոսում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Զենքի առեւտրի միջազգային պայմանագրից հետ է կանչել ԱՄՆ-ի ստորագրությունը՝ հայտնում է DW-ը։
Միացյալ Նահանգների նախագահի գործողությունները հարված են հասցնում «զենքի առեւտրի կարգավորումը բարելավելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին»՝ ապրիլի 27-ին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Խայկո Մասը։ ԱՄՆ-ը, որպես սովորական սպառազինությիննրի խոշորագույն արտահանող, «հատուկ պատասխանատվություն է կրում միջազգային ստանդարտների ներգրավման համար»՝ ընդգծել է Գերմանիայի ԱԳՆ-ը։
Դոնալդ Թրամփը պայմանագրից ԱՄՆ-ի ստորագրությունը հետ կանչելու մասին հայտնել է ապրիլի 26-ին Ազգային հրաձգային ասոցիացիայի տարեկան ժողովում։
Պայմանագիրը , որը ուժի մեջ է մտել 2014թ․ դեկտեմբերի 24-ին, առաջին անգամ միջազգային ստանդարտներ է ներգրավել սովորական սպառազինությունների առեւտրի մե։ջ։ Դրա նպատակը ճգնաժամային տարածաշրջաններում մատակարարումների կարգավորումն էր։