ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒԼԻՍԻ)․ Մե­ղադ­րանք է առա­ջադր­վել ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակակոռուպցիոն պայքարի ար­դյունք­նե­րը դեռ շատ սիմ­վո­լիկ են ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Որքանո՞վ են ավելացել փոխնախարարի դրամական միջոցները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Պետք է կարգավորել ՀԷԿ-երի գործունեությունը, հա­կա­ռակ դեպ­ք... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 19.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտի» ցնծությունը Նոր նախադեպ է, երբ ՌԴ–ն փոխանցում է, Հայաստանը՝ մերժում. ադրբեջանցուն սպանած Արման Առաքելյանի շահերի ներկայացուցիչ Երեխուն ցերեկը քնացնում եմ, որ մի անգամ պակաս հաց ուտի. իջևանցիների բողոքը 7 ոստիկանի ծառայությունից ազատելու առաջարկով կարգապահական հանձնաժողովը դիմել է Վալերի Օսիպյանին Արա լեռան մոտ երկու մոտոցիկլետավար իջել են ձորը եւ չեն կարողացել դուրս գալ․ ահազանգ ԱԻՆ-ին Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 60.88 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Որդին ծեծելով սպանել է 95–ամյա հորը Ողբերգական վրաերթ Երեւանում․ մահացել է 13-ամյա աղջիկ․ մի քանի երիտասարդ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ Արդեն 22 քաղաքացի են բերման ենթարկվել. Վալերի Օսիպյան Իջևանի դեպքերը հանրությանը ներարկված կեղծ գաղափարների հետևանքն է Կողոպուտի համար հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվեց սահմանային անցակետում Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, հարցազրույց է տվել ռուսական РБК-ին

Այսօր կրկնազատիկ է

Past.am

Այս օրը երբեմն կոչվում է «Նոր կիրակի», երբեմն էլ՝ «Կրկնազատիկ», քանզի նոր և չքնաղ է այդ տոնի խորհուրդը: Այս օրը կրկնազատիկ է կոչվում 3 պատճառով.

1.Զատիկն ազատություն է նշանակում, և այս օրը կրկնակի ազատության օր է, հետևյալ պատճառով. թեպետ և Քրիստոս մեզ ազատեց մեր մեղքերից՝ Իր առաջին գալստյամբ, սակայն մեր մարմինը դեռ գտնվում է կրքերի ազդեցության ներքո, այսինքն՝ քաղցի, ծարավի, երկյուղի, տրտմության և այլն, ինչպես ասում է առաքյալը. «Մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք ևս մեր մեջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը» (Հռոմ. 8:23): Իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում և բոլոր կարիքներից մեզ ազատում, այն ժամ դա կոչվում է Կրկնազատիկ:

2.Կրկնազատիկ է կոչվում մեր կրկնակի հարության պատճառով: Առաջին կիրակի օրը Քրիստոս մեզ հարություն տվեց Իր Հոգով ու զորությամբ, ինչպես ասում է առաքյալը. «Նրա հետ հարություն տվեց մեզ և Նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով» (Եփես. 2:6): Իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի, և մեռելներից հարություն առնելով՝ պիտի անմահանանք: Այդ պատճառով էլ այս օրը կոչվում է Կրկնազատիկ, և մեր կրկնակի հարության օրվա պատկերն է:


 
 
Реклама 14
 

3. Կրկնազատիկ է կոչվում մեր փրկության պատճառով: Տերն առաջին կիրակի օրը երևաց աշակերտներին և նրանց հաստատեց հարության հավատի մեջ, իսկ երկրորդ կիրակի օրը երևաց, որպեսզի փրկի Թովմասին թերահավատությունից ու հաստատի հավատի մեջ՝ ասելով. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս Իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ Իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»: Եվ Թովմասը Նրան պատասխանեց. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ» (Հովհ. 20:27-28) նազատիկ», քանզի նոր և չքնաղ է այդ տոնի խորհուրդը: 

Աղբյուր` qahana.am

  

 

website by Sargssyan