2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ն չի հանձնի Միհրան Պողոսյանին. Դատախազություն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Մանչեսթեր Յունայթեդը» միավորներ կորցրեց (տեսանյութ, ֆոտո) Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ռազմագերի Արայիկ Ղազարյանին․ Արցախի ՄԻՊ Մաշտոց-Կորյուն խաչմերուկում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ ուղեւորը հոսպիտալացվել է «Շիրակ» օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն 64-ամյա կինը խոստովանել է, որ ինքն է խանութի հաճախորդի պայուսակից դրամապանակ գողացել Ծեծկռտուք Բաղրամյան պողոտայում․ կան բերման ենթարկվածներ Ֆրանսիան կողմ է Իրանի միջուկային ճգնաժամի շուրջ լարվածության նվազեցմանը Ոստիկանություն բերված 3 անձ, այդ թվում՝ ԲԿ տեղափոխվածը, ոստիկանների գործողությունների վերաբերյալ հաղորդում են ներկայացրել. ՄԻՊ Զենիթի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ «Բնապահպանության շահն էլ պետք է հավասարակշռված լինի». Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է Ամուլսարի շահագործման հարցին. ուղիղ ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը ԱԺ-ի մոտից բերման ենթարկված վեց քաղաքացիներն ազատ արձակվեցին (տեսանյութ) Ոստիկանության պահանջն ապօրինի էր, մենք իրավունք ունեինք փողոց փակելու, ինչպես սովորացրել է ներկայիս վարչապետը. բերման ենթարկված քաղաքացի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

«Արսենալի» երրորդ անընդմեջ պարտությունը. Մխիթարյանը փոխարինվեց

 

Armsport-ը գրում է.

 

ԱՊ-ի 36-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցել է «Լեսթեր Սիթիի» հետ ու 0:3 հաշվով պարտություն է կրել:

 

36-րդ րոպեից լոնդոնցիները խաղացել են 10 հոգով՝ կիսապաշտպան Էյնսլի Մեյթլենդ-Նայլսի հեռացման պատճառով: «Լեսթերի» կազմում խաղի հաշիվը երկրորդ կեսի մեկնարկում բացել է Յուրի Տիլեմանսը, 86-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկել է հարձակվող Ջեյմի Վարդին:

 

Ավելացված ժամանակում Վարդին դուբլ է ձևակերպել:

 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 73-րդ րոպեին:

 

Այսպիսով, «զինագործները» 3-րդ անընդմեջ պարտությունն են կրել ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում: Իսկ «աղվեսների» համար այս հաղթանակը դարձել է առաջինը վերջին 3 խաղում: Բրենդան Ռոջերսի սաները  նախորդ տուրերում մեկ անգամ ոչ-ոքի էին խաղացել ու կրել մեկ պարտություն:

 

«Արսենալը», վաստակած 66 միավորով, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Լեսթերը» 48 միավորով գտնվում է 10-րդ տեղում:

 

website by Sargssyan