Էրդողանի տրամադրած անվտանգության աշխատակիցները խիստ հսկողության տակ են առել Զելենսկուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ընտանիքի հետ միասին հանգստանում է Թուրքիայի Բոդրում քաղաքում: Քաղաքական գործչին հսկում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից տրամադրված անվտանգության աշխատակիցները: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` հղում անելով Բոդրումի ոստիկանությանը:
«Հիմա առողջարանային քաղաքում իրենց հանգիստն է անցկացնում տարբեր երկրների շուրջ 20 պաշտոնյա, սակայն ոչ ոք նման ուշադրության չի արժանանում, որքան Զելենսկին: Էրդողանի տրամադրած անվտանգության աշխատակիցները խիստ հսկողության տակ են վերցրել նրան: Երբ ռեստորանում` ընթրիքի ժամանակ, լրագրողները փորձել են նրան լուսանկարահանել, թիկնապահները խոչընդոտել են»,- գրված է ոստիկանության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Զելենսկին Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջ էր անցել գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյից: Նա երկրի ղեկավարի պարտականութունները կստանձնի հաջորդ ամիս: