Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Կստացվի ինչպես մի՞շտ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանությունների «դեսանտը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աջակցությունն անարդյունավետ չէ՝ որոշակի բացառություններով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՅԻՍԻ). Հայաստանում կայացել են խորհր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 27.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» Կոնգոյում ուսուցիչներով համալրված նավը խորտակվել է. կա նվազագույնը 30 զոհ Շրի Լանկայի զինվորականները կալանել են Զատկի ահաբեկչությունների մեջ կասկածվող մոտ 100 մարդու Մոսկվայի հյուսիսային շրջանում Հայրենական մեծ պատերազմի տարիներից մնացած արկ են հայտնաբերել «Յուվենտուսը» չհաղթեց A Սերիայի վերջին 5 տուրերում Պայթյուններ Կատմանդուում. կան զոհեր Գերմանիայում փոքր ինքնաթիռը խրվել է ծառերի սաղարթներում (ֆոտո) Հզոր և միացյալ Հայաստանի հեռանկարը չի կարող դառնալ քաղաքական շահարկման առարկա Գլխուղեղի սալջարդ ստացած դպրոցականը գիտակցության է եկել. 15-ամյա տղան Եղեգնաձորից հոսպիտալացվել էր Երեւան Opel-ը տապալել է հաստաբուն ծառը և հայտնվելով մայթին՝ բախվել պարսպին․ խոշոր վթար՝ Երեւանում Զոհրաբ Մնացականյանը ՉԺՀ գործընկերոջ հետ հանդիպմանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի միջազգային մրցաշարում «Հումորի լիգա»-ից հայտնի հնդիկ Ռահուլի և հայուհի Աննայի սիրո պատմությունը Նախագահ Սարգսյանն ընդունել է Չինաստանի արտաքին գործերի նախարարին Օդերևութաբանները անոմալ շոգ եղանակ են կանխատեսել Մոսկվայում

Լևոն Արոնյանը վերջին տուրից առաջ 4 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը

Գերմանիայում ավարտին մոտեցող Grenke Сhess Сlassic մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 32-րդ քայլում խաղաղ դաշն կնքեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) հաղթեց Պյոտր Սվիդլերին (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավն (Ֆրանսիա) ուժեղ գտնվեց 14-ամյա Վինսենտ Կեյմերից (Գերմանիա), իսկ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) պարտության մատնեց Գեորգ Մեյերին (Գերմանիա): Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան) պարտիան հաղթող չունեցավ:

Վերջին տուրից առաջ Լևոն Արոնյանը 4 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Մագնուս Կարլսենը վաստակել է 6.5 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Ֆաբիանո Կարուանան՝ 5.5:

Հիշեցնենք, որ նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը միավորը կիսել էր Արկադի Նայդիչի, Գեորգ Մեյերի, Ֆրանսիսկո Վալյեխոյի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու Վինսենտ Կեյմերի հետ, հաղթել էր Պյոտր Սվիդլերին ու պարտվել Մագնուս Կարլսենին:

Ապրիլի 29-ին անցկացվելիք 9-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ: Հայ գրոսմայստերը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:

website by Sargssyan